Artsakhpress

Ռազմական

ԱՀ-ում անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ. Կարեն Աբրահամյան

Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:

ԱՀ-ում անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ. Կարեն Աբրահամյան

ԱՀ-ում   անց  են   կացվելու   ռազմավարական  զորավարժություններ. Կարեն  Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ,այս  մասին,  այսօր՝  սեպտեմբերի   18-ին,   ԱՀ  կառավարության  նիստի   ժամանակ   ասել է  ԱՀ  պաշտպանության  նախարար  Կարեն  Աբրահամյանը՝  նշելով, որ   զորավարժության թեման   է «Զինված  ուժերի     ծավալումը    հակառակորդի  ագրեսիայի   դիմագրավումը»:
Նրա խոսքով՝ զորավարժության  հիմնական       նպատակներից   են՝ ստուգել  զինված  ուժերի  ծավալման  և  մարտական կիրառման պլանների գործնական   իրականացումը, ԱՀ  և  ՀՀ  ընդհանուր զորահավաքի պլանների  իրականին  համապատասխանությունը, հակառակորդի  կողմից  ագրեսիայի   սկսման  սպառնալիքի պայմաններում  վեր  հանել  պրոբլեմային  հարցերը  և  որոշել   դրանց  արդյունավետ  լուծման   ուղիները:
Ըստ Կ. Աբրահամյանի՝  զորավարժության երկրորդ   նպատակն  է պետական  և  տեղական  ինքնակառավարման, զինված ուժերի  կառավարման  մարմինների  և  զորահավաքային  ռեսուրսներին  տալ  գործնական  փորձ՝ ռազմաքաղաքական  ղեկավարության  կողմից    զորահավաք  հայտարարելու   ժամանակ    զորահավաքային  խնդիրների    կատարումից:
«Զորավարժությունների  առանձնահատկությունն  այն է,  որ    պետության  և  զինված  ուժերի    մասշտաբով    նման   ծավալներով  զորահավաքային    պատրաստակամության   և  առաջադրանքների  կատարումն   անց  է  կացվում    առաջին  անգամ: Զորավարժությունն անց  է կացվելու երեք  փուլերով:  Հատկապես   կարևորում ենք   առաջին  փուլը՝  զինված  ուժերի     ծավալումը, որի  համար  հատկացվել  է  4  օր. այդ     ընթացքում  իրականացվելու  են    զորահավաքային  պատրաստակամության   խնդիրներ՝  24   ժամվա   ընթացքում»,-մասնավորապես   ասել  է  Կ. Աբրահամյանը:
ԱՀ  կառավարության  նիստը   ղեկավարող՝   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի  խոսքով՝  անհրաժեշտ  է      հաշվի   առնել, որ   զորահավաքն  իրականացվելու  է     հաստատված      նոր  պահանջներին   համապատասխան:
«Այդ   գործողությունները  համակարգելու են    ԱՀ  պետնախարարն  ԱՀ  պաշտպանության   բանակի  հրամանատարության     հետ  մեկտեղ»,-նշել  է  նախագահը:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search