Ադրբեջանական կողմը հայտնում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին:
Ադրբեջանը հայտնում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 2-ից մինչեւ հուլիսի 6-ը, հայտնում է News.am-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, հայտնում են, որ զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռաահրետանային համակարգեր, համազարկային կրակի եւ ականանետների համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր: Զորավարժությունների ժամանակ կհղկվի հարձակվողական օպերացիան: Զորավարճությունների անցկացման վայրը չի նշվում: