Artsakhpress

Տնտեսական

Արցախում բացի նռան այգիներից ավելացել են նաև մերձարևադարձային պտղատեսակների տարածքները. փոխնախարար

2018 թվականին ընդհանուր գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում բուսաբուծության ճյուղը կազմել է շուրջ 36,5 մլրդ դրամ, որը 2007 թվականի համեմատ աճել է 21,8 մլրդ դրամով կամ 2,5 անգամ:

Արցախում բացի նռան այգիներից ավելացել են նաև մերձարևադարձային պտղատեսակների տարածքները. փոխնախարար

Արցախում  բացի   նռան  այգիներից   ավելացել  են  նաև  մերձարևադարձային  պտղատեսակների    տարածքները.  փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝   այս  մասին՝  այսօր  Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում կազմակերպված  «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի   ժամանակ  ասել  է   ԱՀ   գյուղատնտեսության  փոխնախարար   Վիլեն  Ավետիսյանը:
 
Նա    նշել է, որ  2019  թվականին  ևս  շարունակվել է ԱՀ  կառավարության  կողմից  պետական  աջակցության   տրամադրման  գործընթացը՝  գյուղատնտեսության   զարգացման  ծրագրերի  շրջանակներում:   Ընթացիկ  տարվա   բուսաբուծության   ճյուղի  զարգացմանն  ուղղված   միջոցառումներն  իրականացվել  են  բուսաբուծության   համալիր  զարգացման   ծրագրի  տեսքով:
Խոսելով  գյուղնախարարության  կողմից  իրականացված  միջոցառումների  մասին՝  Վ.  Ավետիսյանն  առանձնացրել է  գարնանացան    մշակաբույսերի  սերմերի  և   հանքային  պարարտանյութերի  անհատույց, բանջարեղենի  մշակությամբ   և  ջերմոցային  տնտեսությամբ  զբաղվող   անձանց  անհատույց  ֆինանսական  միջոցների, այգեգործության  զարգացման   ծրագրի   շրջանակներում  նռան   տնկիների, ծխախոտի  մշակությունից  ստացված   բերքի  իրացման (մթերման)  դիմաց  լրավճարի  տրամադրումը:
 
«Ընթացիկ   տարում  հանրապետությունում    գյուղատնտեսական   մշակաբույսերի    շուրջ   86  հազար   հա  ցանքատարածություններից   գարնանացան   մշակաբույսերի  տարածքները  կազմել  են  21  հազար  525 հա՝  ներառյալ   հասկավոր  հացահատիկային   մշակաբույսերը   կամ  ընդհանուր  ցանքատարածքների   25 %-ը:   2018    թվականին  այդ   ցուցանիշը   կազմում  էր  17  %, իսկ   2010  թվականին՝   8,4:   Բանջարեղենի  մշակությամբ   զբաղվող    անձանց  անհատույց   ֆինանսական  միջոցների  տրամադրման   ծրագրից    2018  թվականին   օգտվել  են   հանրապետության   49  համայնքներից   149  հողօգտագործող:  Բանջարեղենի     մշակության      համար  1 հա-ի  դիմաց  հողօգտագործողներին  է   տրամադրվել   շուրջ   200  հազար  ՀՀ  դրամ, պոմիդոր  մշակելու համար՝  250.000, կարտոֆիլի  համար՝  150.000  միանվագ  գումար»,-ավելացրել  է  փոխնախարարը:
Նա   նշել է,  որ   2019  թ-ին   այգեգործության  զարգացման  ծրագրի   շրջանակներում  նախապատվությունը  տրվել  է    նռան  այգիների  տարածքների   ընդլայնմանը:
Վ.  Ավետիսյանն  իր  խոսքում   նաև   ասել է. «Ներկայումս    գյուղատնտեսության  ոլորտում  կատարվող  բարեփոխումները, այդ  թվում  ոռոգման   ջրի  կայուն   և  բավարար   մատակարարման    ուղղությամբ   տարվող  աշխատանքները, ազատ  շուկայական   հարաբերությունները, ինչպես  նաև  մթերող  և  վերամշակող   կազմակերպությունների   ակտիվացումը   նոր  հնարավորություններ  են  ստեղծում  գյուղացիական  տնտեսություններում  պտղատու  տնկարկների  մակերեսների  ընդլայման  և  հողակտորներն  ավելի  արդյունավետ   օգտագործելու  համար:  Այդ  տեսակետից  ընդարձակվում  են  նաև   նռան  տնկարկները, որի  նպատակով    հանրապետության   175  հողօգտագործողների, գարնան   տունկի  համար, անհատույց    տրամադրվել  է   ավելի  քան   324  հազար   նռան   տնկի, որով  հիմնադրվել  է   շուրջ  530  հա  նռան  այգի:  Բացի   նռան  այգիներից   ավելացել  են  նաև  մերձարևադարձային, հնդավոր  և  կորիզավոր  այլ  պտղատեսակների  այգիների   տարածքները՝  հասնելով  շուրջ   4500  հա-ի»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Search