Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում անհրաժեշտ է ընդլայնել կերային կայուն բազայի հնարավորությունները. ոլորտի մասնագետ

Կերարտադրության ոլորտի աճման տեմպերը պետք է երկու անգամ առաջ ացնեն անասնաբուծության զարգացման տեմպերից, որպեսզի մենք ունենաք կերային կայուն բազա:

Հանրապետությունում անհրաժեշտ է ընդլայնել կերային կայուն բազայի հնարավորությունները. ոլորտի մասնագետ

Հանրապետությունում    անհրաժեշտ  է  ընդլայնել       կերային   կայուն  բազայի  հնարավորությունները. ոլորտի  մասնագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի   հետ  զրույցում    ասել է  Հայաստանի  ազգային  ագրարային  համալսարանի   դասախոս    Ռուդիկ  Նազարյանը,  ով  այսօր    մասնակցել է Շուշիում   կազմակերպված  «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսի երկրորդ փուլին:
Նրա  խոսքով՝    անասնաբուծության  զարգացման  և   դրա   արտադրանքի     ծավալների ավելացման  համար յուրաքնչյուր  երկրում  պետք  է  ապահովված   լինի  կայուն   կերի  բազան:
«Կախված   բնակլիմայական    պայմաններից լինում են    տարիներ,  որ  անսանակերերի  պակասի  լուրջ  խնդիր  ենք   ունենում,  և  ներկրման  գործընթացը  ցույց  է  տալիս, որ տեղական  արտադրանքի  տեսանկյունից   ինքնաբավ  չենք: Ներկրումն  ու  արտահանումը  հիմնականում    պայմանավորված  է    առաջարկվող  պահանջարկով  և  գնային    տարբերություններով: Եթե մենք  տեղում  ունենանք   մրցունակ    գներ, բնականաբար,   չենք  ներկրի: Առանց  համապատասխան  կերային  բազայի  մենք  չենք  կարող  ստանալ  բարձրորակ  անասնաբուծական  արտադրանք: Նշեմ  նաև, որ    կայուն  կերային  բազա  չունենալու   դեպքում լինում  են  նաև  հարկադիր  սպանդեր: Ցավոք  սրտի, առայժմ  ՀՀ-ում  և  ԱՀ-ում  չունենք  ձևավորված   խոշոր  ֆերմերային  տնտեսություններ, որոնք   հիմնականում  պետք  է   զբաղվեն    դաշտային    ցանովի   կերերի  արտադրությամբ:  Կերային     արտադրության    ոլորտում  ինքնաբավության  հասնելու  համար  ՀՀ-ում  գործում  է  մի  շարք    պետական   օժանդակության  ծրագրեր՝ այդ  թվում   ֆերմերներին  տրամադրվող  մատչելի    վարկերը: Համոզված եմ, որ    եթե  պետական   նույն   օժանդակությունը  լինի  ԱՀ-ում, այստեղ    հնարավոր  կլինի    խնդրին  լուծում  տալը: Հանրապետությունում անհրաժեշտ  է  ընդլայնել      կերային   կայուն  բազայի  հնարավորությունները»,-մասնավորապես  ավելացրել  է   Ռ.  Նազարյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search