Artsakhpress

Հասարակական

Արցախում մեծ շուքով նշվում է Գյուղատնտեսության աշխատողի օրը. օտարազգիները հիացած են (լուսանկարներ)

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված Ստեփանակերտում կազմակերպվել է բերքի տոն:

Արցախում մեծ շուքով նշվում է Գյուղատնտեսության աշխատողի օրը. օտարազգիները հիացած են (լուսանկարներ)

Արցախում  մեծ շուքով  նշվում   է  Գյուղատնտեսության աշխատողի օրը. օտարազգիները   հիացած  են  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և շարունակվում է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:  
Բերքի   տոնին    մասնակցելու  հնարավորություն  են   ունեցել   ոչ  միայն   մենատնտեսներ, այլև՝   ԱՀ-ում  և  ՀՀ-ում  գործող     մի  շարք    արտադրող  ընկերություններ:
Միջոցառմանն  օրհնության  խոսքով հանդես է  եկել  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը: 
ԱՀ  նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,  պետական  այլ այրեր,  «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում   ԱՀ   այցելած  տարբեր  երկրների   պատվիրակությունների   ներկայացուցիչներ   շրջել են  տաղավարներով,  ծանոթացել շրջանների և  անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:
Քաշաթաղի    շրջվարչակազմի  ղեկավար  Ստեփան  Սարգսյանը  մեզ  հետ  արույցում  ասել  է, որ    իրենց  շրջանը    զբաղեցրել  է  240  տաղավար:
Խոսելով  գյուղատնտեսության մասին՝  Ս. Սարգսյանը նշել է. «Դաշտավարության համար  տարին    այնքան էլ բարենպաստ չէր,
իսկ այգեգործության,բանջարաբոստանային կուլտուրաների համար՝ լավ:  Քաշաթաղի շրջանում սկսել  են  մեծ  ուշադրություն դարձվում  մերձարևադարձային մրգատու    այգիների  հիմնմանը: Շրջանում  աճեցնում  ենք      բանան,   զեյթուն, կիվի.դրանք փորձարարական  փուլում են»:  
Ասկերանի  շրջվարչակազմի  գյուղբաժնի վարիչ  Արվիդ Ղուլյանի խոսքով՝   իրենց    շրջանից   բերքի  տոնին  ներկայացել   է    36  համայնք.   նախորդ  տարվա  համեմատ   մասնակիցների  թիվն    աճել  է:  
«Ներկայացնում ենք     տարբեր  ապրանքատեսակներ:  Չնայած  գյուղատնտեսական  տարին   այնքան  էլ   բարենպաստ   չէր  շրջանում, բայց      կարողացել  ենք   ստանալ  բավարար բերք:  Նկատելի է, որ   այստեղ  մեծ   պահանջարկ  կա   նռան, գինու, օղու: Այս  տարի  մենք  փորձել  ենք   ավելի  շատ   ուշադրություն դարձնել    մթերքների  որակին: Գները  մատչելի  են  սպառողների  համար»,-   ավելացրել  է  Ա. Ղուլյանը:
Բերքի  տոնին    ներկա   Ֆրանսիայի  Առնուվիլ  քաղաքի  քաղաքապետ Պասկալ  Դոլի   խոսքով՝     ինքը   հիացած  է    նման  միջոցառման  կազմկերպմամբ:
«Վերջերս  մենք  Մարտունու   շրջանի    Շեխեր  համայնքի    հետ համագործակցության  հռչակագիր  ենք ստորագրել:Ունենք լավ  հարաբերություններ  և  պարբերաբար  այցելելով  Արցախ  կարողանում ենք    օգտվել    արցախյան  բերք ու  բարիքից:   Մեզ  համար  յուրահատուկ  պահ է  բերքի   տոնին  մասնակցելը:  Արցախում  ամեն  ինչ  յուրահատուկ  համ  ու  հոտ  ունի, իսկ     Շախերի  գինին  պարզապես  անմահական  է»,-ասել է  Պասկալ  Դոլը:
Քվեբեկի     Ազգային   ժողովի   անդամ   Գի  Ուելետն  էլ   նշել է, որ    իր  համար   շատ    հաճելի  է, որ  Արցախում  կազմակերպվում են   նման  տոներ, որին  կարողանում են  մասնակցել   բոլոր  այն  անձինք   ովքեր    արտադրանք  ունեն  ներկայացնելու  և   վաճառելու: 
«Այստեղ   բոլորն  ուրախ  են   ու   ժպտերես:   Արցախի  այսօրվա   շուկան    շատ  ավելի  մեծ է,  քան  այլ  երկներինը: 
Ես  համտեսել  եմ     նուռ,   թոնրի  հաց, գինի  և   օղի:   Ամեն  ինչ  հիանալի  է»,-հավելել  է  Գի  Ուելետը:
Բերքի տոնն ուղեկցվում էր ԱՀ մշակութային համույթների  կատարումներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search