Artsakhpress

Միջազգային

Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել

Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել:

Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել

Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած նրան, որ Բաքվի իշխանությունը մերժել էր Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության դիմումն ակցիա անցկացնելու մասին, այնուամենայնիվ, ակցիայի կազմակերպիչները սոցիալական ցանցերում տեղեկատվություն են տարածել, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին չարտոնված ցույց են անցկացնելու արգելված վայրում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց:
Tert.am-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Բաքվի մետրոպոլիտենը հայտարարել է, որ բոլոր ապօրինի գործողությունների պատասխանատվությունը, որը կխաթարի հանրային տրանսպորտի աշխատանքը, կընկնի ակցիայի կազմակերպիչների վրա:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամը 13:00-ից դադարեցվել է մետրոյի միանգամից երեք կայարանի աշխատանքը:
Նշվում է, որ իրավապահ մարմինները «խիստ օրենսդրական միջոցառումներ կկիրառեն ապօրինի ակցիայի պատասխանատուների և կազմակերպիչների նկատմամբ»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search