Artsakhpress

Հասարակական

Թալիշցիները վերադարձել են հայրենի գյուղ. Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար

Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած թալիշցիները վերջնականապես տեղափոխվել են Թալիշ:

Թալիշցիները վերադարձել են հայրենի գյուղ. Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար

Թալիշցիները   վերադարձել  են    հայրենի   գյուղ. Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   այս  մասին    այսօր  կայացած     ԱՀ     կառավարության    նիստի   ժամանակ    ասել  է  Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավար   Էդգար  Հարությունյանը:
 
Նրա  խոսքով՝  ներկայումս   Թալիշում   ապրում  է  46  ընտանիք:
 
«Դպրոցը      է    հաճախում  26  աշակերտ: Կա   նաև   նախադպրոցական տարիքի  8 երեխա:    Առաջնային    լուծում  են  ստացել  նոր    ջրագծի  տեղափոխման  աշխատանքները, որը   կավելացնի   ջրի   ծավալները:   Այս  պահի  դրությամբ  աշխատանքներ են  տարվում  դպրոցի  ջեռուցման մասով:   Տեղադրվում  են նաև  լուսավորման  հենասյուները.  այսօր   կավարտվեն   այդ  աշխատանքները:
Նշեմ  նաև, որ   Թալիշի  հողատարծքներից    500  հա-ի   վրա    իրականացվել  է   հերկ.  250  հա-ի  վրա  կատարվել    է  ցանքս, իսկ   մյուս  մասն  էլ    կիրականացնեն  եղանակների  բարելավման  դեպքում: ԱՀ  գյուղատնտեսության  նախարարությունը  քաղաքացիների համապատասխան  դիմումների  հիման  վրա, որպես  փոխառություն    տրամադրել  է   սերմացուներ, մասնավորապես՝  ցորենի: «Ջրաբերդշին»  ընկերության  կողմից  այս  պահին Թալիշ-Մատաղիս  ճանապարհահատվածում   իրականացվում  են բարեկարգման  և    խճապատման  աշխատանքներ: Այդ   աշխատանքները  կավատվեն   երկու  օրից, որից  հետո Թալիշում  կիրականացնենք գյուղմիջյան    ճանապարհների  բարեկարգում»,-մասնավորապես  ասել  է  Է.  Հարությունյանը:
 
Նա  նաև  նշել  է, որ  թալիշցիների   բարոյահոգեբանական  վիճակը  ոգևորիչ  է, քանի  որ   ապրելու, արարելու    համար   ունեն      լիարժեք  պայմաններ:
 
Շրջվարչակազմի    ղեկավարը  խոսելով   խնդիրների  մասին՝   առանձնացրել  է  ուսուցիչների     պակասի  հարցը, որը    քննարկման  փուլում  է  գտնվում  համապատասխան   մարմինների  հետ:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search