Artsakhpress

Տնտեսական

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի համար հատկացվելու է 275 մլն դրամ

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի պետական ծրագրին հավանություն տալու մասին» որոշման անհրաժեշտությունը բխում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի համար հատկացվելու է 275 մլն դրամ

Ֆիզիկական  կուլտուրայի  և  սպորտի  զարգացման  պետական  ծրագրի   համար   հատկացվելու  է   275 մլն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   այս  մասին    այսօր  կայացած     ԱՀ     կառավարության    նիստի   ժամանակ    ասել  է  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը:
Նա նշել է, որ  ֆիզիկական կուլտուրան և սպորտը դիտարկվում են որպես առողջության պահպանման և ամրապնդման համար յուրատեսակ միջոցներ, որոնք խթանում են մարդկային համընդհանուր արժեքների համակարգի ձևավորումը և անհատի բարոյակամային որակների զարգացումը:
«Արցախի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը խթանել է սպորտի մասսայականացումն ու զարգացումը: Միայն վերջին երեք տարիներին ավելի քան 70 %-ով ավելացել են սպորտի ոլորտին պետական բյուջեից հատկացումները, ինչի շնորհիվ ավելացել են մարզաձևերը և դրանցում ընդգրկված մարզիկների թիվը, ավելի շատ մարզիկներ են հնարավորություն ստացել մասնակցելու Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվող մարզական միջոցառումներին: Ոլորտում իրականացված պետական քաղաքականությունը՝ մասնավորապես, նոր մարզակառույցների ստեղծման, մարզադաշտերի, մարզադահլիճների,մարզադպրոցների, հրապարակների հիմնանորոգման, տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված քայլերը, հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու աննախադեպ որոշումները՝ մարզական ներուժի բացահայտման և զարգացման լայն հնարավորություններ են բացել հազարավոր մարզիկների համար: Դրա լավագույն վկայությունն են ամեն տարի աշխարհի ամենատարբեր հարթակներում մեր մարզիկների ու մարզիչների արձանագրած հաջողությունները, որոնք, անկասկած, նաև ճանաչում են բերում մեր երկրին: Այդ քաղաքականությունը հնարավորություն տվեց Արցախին ներկայանալու նաև որպես սպորտային երկիր: 2019 թ-ին Արցախում տեղի ունեցած Կոնիֆայի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական 7-րդ խաղերը, «Պար առանց սահմանի» Սպորտային պարերի միջազգային առաջնությունը և մի շարք մարզաձևերով կազմակերպված միջազգային մրցաշարերը ասվածի լավագույն վկայությունն են»,-մանրամասնել է  Ն. Աղաբալյանը:
Նրա  խոսքով՝   ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի    պետական ծրագրով նախատեսվում է շարունակել ոլորտի զարգացման դրական միտումները, միաժամանակ, միջոցներ ձեռնարկել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
«Նախագծով ոլորտի զարգացման գերակա ուղղություններ են սահմանվել բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստությունը, սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը  և  տարածումը,  բարձրագույն նվաճումների սպորտը, օլիմպիական մարզաձևերի զարգացումը և օլիմպիական  գաղափարների  տարածումը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև մարզիկների բուժսպասարկման կատարելագործումը: Ոլորտի իրավական կարգավորումը: Ծրագիրը ներառում է հանրապետական, շրջանային միջոցառումներ, ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, մրցաշարերին Արցախի Հանրապետության մարզիկների մասնակցությանը պետական աջակցություն, ուսումնամարզական հավաքների անցկացում, հաղթողներին և նրանց մարզիչներին մեծարման և խրախուսման միջոցառումներ, մարզիչների համար վերապատրաստման միջոցառումներ, օգնություն մարզական ֆեդերացիաներին, ինչպես նաև մրցումներում վնասվածքներ ստացած մարզիկների բուժման ծախսերի փոխհատուցում, հավաքական թիմերի համար մարզագույքի և մարզահանդերձանքի ձեռքբերում»,-ավելացրել է  նախարարը:
Նա  տեղեկացրել է, որ   ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է 2020  թ-ի պետական բյուջեից հատկացնել 275 մլն դրամ, ինչը  2019 թվականի համեմատ   ավել է 54 մլն դրամով կամ 24 %-ով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search