Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 4-ին հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին և միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: