Artsakhpress

Քաղաքական

Օրենսդիրի կողմից գործադիրին գրավոր ներկայացվել է 110 առաջարկություն. ֆինանսների նախարար

«Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հիմքում դրվել են մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ կայուն տնտեսական աճի ներուժի բարձրացում, ենթակառուցվածքների զարգացում, եկամուտների հավասարակշռված հավաքագրում, գործարար միջավայրի բարելավում և ֆինանսական կարգապահության ուժեղացում:

Օրենսդիրի կողմից գործադիրին գրավոր ներկայացվել է 110 առաջարկություն. ֆինանսների նախարար

Օրենսդիրի կողմից գործադիրին գրավոր ներկայացվել է 110 առաջարկություն. ֆինանսների նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ընթացքում ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը և ավելացրել, որ նշված սկզբունքները թույլ կտան ապահովելու ինչպես նախորդ տարիների շարունակական զարգացումը, այնպես էլ նախադրյալներ ձևավորելու տնտեսական ու սոցիալական համակարգերի իրատեսական բարեփոխումների իրականացման համար՝ որպես արդյունք երաշխավորելով քաղաքացիների կյանքի որակի բարելավումը:
«Բնականաբար, նախանշված ծրագրերի իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանք օրենսդիր մարմնի հետ՝ բազմաթիվ հիմնախնդիրների համատեղ քննարկման, նոր օրենքների ընդունման և ծրագրերի ընդունման համատեքստում: Հարկ է նշել, որ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորների կողմից առաջադրված հարցերին և դիտողություններին տրվել են հանգամանալից բացատրություններ և պարզաբանումներ»,- մանրամասնել է ֆինանսների նախարարը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից, ընդհանուր առմամբ, կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 110 առաջարկություն, որոնց ընդհանուր թիվը գումարային արտահայտությամբ կազմում է 99 միլիարդ դրամ: Կառավարությունը, քննության առնելով ներկայացված առաջարկությունները, տեսակետները և դիտողությունները, ամփոփաթերթիկի տեսքով գրավոր ներկայացրել է Ազգային ժողով:
Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ այն առաջարկությունները, որոնք ընդունվել են կառավարության կողմից, կարտացոլվեն պետական բյուջեի վերջնական տարբերակում կամ կներառվեն արդեն իսկ գործող ծրագրերում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search