Ռուսաստանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը անընդունելի է և անհեռանկարային, «Ռոսիա 24» հեռաուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը ՌԴ-ի համար անընդունելի է և անհեռանկարային. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք բազմիցս ընդգծել ենք ղարաբաղյան հակամարտության` ռազմական ուղիով լուծելու անընդունելի և անհեռանկար լինելը և միշտ պնդել ենք կարգավորմանը բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան»,– ասել է Վոլինկինը։
Ըստ նրա` հենց բանակցային սեղանի շուրջ լուծման որոնումը երկարաժամկետ հարաբերությունների հաստատման միակ ուղին է։
«Մենք կընդունենք հակամարտության երկու կողմերին բավարարող ցանկացած լուծում»,– ընդգծել է Վոլինկինը։