Ժամը 13։40-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի մի շարք ավտոճանապարհներ:
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՊԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը։
Նրա խոսքով՝ փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. այն ժամանակավոր բաց է մարդատար մեքենաների և դժվարանցանելի՝ բեռնատարների համար։ Դժվարանցանելի են նաև Սիսիան-Գորիս, Սիսիան-Զանգեր և Սարավան ավտոճանապարհները: Ի դեպ, այս պահին Սարավանում ձյուն է տեղում. բուք է: Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ:
«ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման մի խումբ փրկարարներ իրականացնում են շուրջօրյա հերթապահություն բնակչությանն օգնելու նպատակով: ԱԻՊԾ-ն բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս մեքենաները վարել միայն ձմեռային անվադողերով և անվաշղթաներով»,-ավելացրել է Ա. Նարիմանյանը։