Artsakhpress

Հասարակական

Այսօր Խոջալուի ազատագրման 28-ամյակն է. համայնքում միջոցառում է կազմակերպվել

Այսօր ՝ փետրվարի 26-ին, Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) համայնքում նշել են գյուղի ազատագրման 28-ամյակը:

Այսօր Խոջալուի ազատագրման 28-ամյակն է. համայնքում միջոցառում է կազմակերպվել

Այսօր   Խոջալուի  ազատագրման  28-ամյակն  է. համայնքում  միջոցառում է   կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համայնքի բնակիչները, ռազմագործողության մասնակիցները՝ համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որից հետո Իվանյանի՝ Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով և ներկայացրել գյուղի անցյալն ու ներկան:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանն ասել է, որ ազատագրվելուց հետո Իվանյան համայնքում բնակություն հաստատեցին հիմնականում Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից բռնագաղթվածները: Համայնքում կան ավելի քան երեսուն ընտանիքներ, ովքեր ունեն փախստականների կարգավիճակ. կան նաև վերաբնակիչներ: Բ. Ղահրամանյանի խոսքով՝ ազատագրման տարիներին գյուղը տվել է 17 զոհ. մարտերը տևել է երկու օր, իսկ երրորդ օրն առավոտյան արդեն ազատագրվել է Իվանյանը:
«Այդ տարիներին Ստեփանակերտ հասնելու համար սարերով էինք անցնում, որովհետև հակառակորդը փակել էր ճանապարհը: Իվանյանի ազատագրման ռազմագործողություներն այդ ժամանակ անհրաժեշտություն էին: Այդ օրերին թուրքերն իրենց թույլ են տվել ամեն մի վայրագություն: Հարձակումների ժամանակ, բացի մարդկային զոհերից, համայնքը ենթարկվել է ավերածությունների, բայց այսօր ունենք նոր ենթակառուցվածքներով, նորակառույց շենքերով Իվանյան համայնք, որն օր-օրի շենանում ու զարգանում է»,-մասնավորապես ասել է համայնքի ղեկավարը:

Ռազմագործողությունների մասնակից Արթուր Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում, վերհիշելով 1992 թվականի փետրվարյան օրերը, ասել է, որ իրենք հրահանգ են ստացել, որ երբեք չկրակեն խաղաղ բնակչության և համայնքի հարակից տարածքով անցնող գետի և երկաթգծի ուղղությամբ, որովհետև այն նախատեսված էր որպես միջանցք, որտեղով բնակչությունը շարժվում էր դեպի Աղդամ (Ակնա):

«Խոջալուի ազատագրումը ժամանակի պարտադրանք էր, որովհետև Ասկերանի հարակից տարածքները կտրված էին Ստեփանակերտից: Հակառակորդը փակել էր ճանապարհը և խոչընդոտներ էր ստեղծում, որպեսզի հայ բնակչությունը որևէ կերպ չկարողանար հաղորդակցվել մայրաքաղաքի հետ: Մեզ պետք էր ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպել, որպեսզի կարողանայինք ապրեինք հանգիստ, անվտագ և խաղաղ: Չնայած դժվարություններին՝ մեր ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվել է ճիշտ ու գրագետ ռազմագործողություններ վարել՝ արդյունքում ազատագրելով Իվանյան համայնքը»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:

Այսօր շահարկվող այն թեման, որ իբրև թէ Խոջալուում ապրող խաղաղ բնակիչները ռազմագործողությունների ընթացքում տուժել են, Ա. Հարությունյանը հիմնավորված չի համարում և հորդորում է առնչվել իրականության հետ:

Նշենք, որ Իվանյանի (Խոջալու) ազատագրումը տեղի է ունեցել 1992 թվականի փետրվարի 25-26-ը. ռազմական գործողության նպատակն էր ԼՂՀ օդանավակայանը, որը գտնվում էր Խոջալու գյուղի մոտ՝ Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա, ապաշրջափակել և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծել:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Search