Հայստանի հանրային հեռուստաընկերության, ՀՀ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ և «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Երևանում մարտի 3-ին կայացել է «Մանկական լիգա» մարզական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել են նաև ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները:
Սոսի դպրոցի թիմն անցել է «Մանկական լիգա» մարզական մրցույթի եզրափակիչ փուլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Աննա Ահարոնյան) հաղորդմամբ՝ մրցույթին աշակերտները մասնակցում էին 4 ենթախմբով, որում ընդգրկված էր չորս թիմ։
«Մանկական լիգա» մրցույթին Երևանից մասնակցում էին 4 դպրոցների թիմեր, ՀՀ մարզերից՝ մեկական և Արցախից՝ Մարտունու և Հադրութի կրթօջախների թիմերը։
Մրցույթը անց էր կացվում առանձին փուլերով. յուրաքանչյուր փուլի վերջին տեղ զբաղեցրած թիմը դուրս էր մնում հետագա մրցապայքարից։
Արդյունքում Արցախը ներկայացնող Սոսի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, որի մարզիչը Ղարիբ Ահարոնյանն էր, հասել է մինչև քառորդ եզրափակիչ փուլ։
Մրցույթի մարզաձևերի մասին նախօրոք չէր ասվել թիմերի մասնակիցներին՝ նպատակ ունենալով ստուգելու աշակերտների արագ կողմնորոշվելու ունակությունը, ճարպկությունը և պատրաստվածությունը։
Հաղթած և եզրափակիչ փուլ հասած երկու թիմերը մրցապայքարը շարունակելու են այսօր՝ մարտի 4-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում: Նշենք, որ մրցույթին հաղթող ճանաչված երկու թիմերը կֆինանսավորվեն՝ հնարավորություն ստանալով վերանորոգելու իրենց դպրոցների մարազադահլիճները, իսկ 1-ին հորիզոնական զբաղեցրած թիմը կստանա նաև մարզագույք։