«Վաշինգտոնում տեղ գտած իմ հանդիպումների ժամանակ հստակ որոշում չի ընդունվել, թե ԱՄՆ ղեկավարներից ով է ներկագտնվելու ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք միջոցառումներին»,-այս մասին փետրվարի 13-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ լիազոր եւ արտակարգ դեսպան Ռիչարդ Միլլզը՝ խոսելով, թե ինչ մակարդակով է ԱՄՆ-ն ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Դեռ չկա Երեւանում ապրիլի 24-ի միջոցառումներին ԱՄՆ մասնակցության որոշում. Դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Եվ ես որպես դեսպան, եւ ԱՄՆ դեսպանատունը աշխարհին ցույց կտա, որ ԱՄՆ-ն հայ ժողովրդի հետ է, որ հարգի 1915թ. ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը, ինչի հետեւանքով ավելի քան 1 միլիոն հայ է զոհվել եւ դարձել արտաքսման զոհ»,-խուսափողաբար նշել է Ռիչարդ Միլլզը՝ հավելելով, որ սպասվում է բազմաթիվ ամերիկացիների ներկայությունը ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին:
ԱՄՆ դեսպանը նաեւ նշել է, որ Օբաման ստացել է միջոցառումներին մասնակցելու հրավերը, սակայն դեռեւս պարզ չէ, թե ԱՄՆ ղեկավարներից ով է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Երբ մենք տեղեկություններ ունենք, թե ով կարող է գալ, մենք այդ մասին կհաղորդենք»,-նշել է Միլլզը՝ հավելելով, որ նրանք այժմ իրականացնում են մի շարք ծրագրեր եւ միջոցառումներ, որոնց ժամանակ կանդրադառնան այդ հարցին, ինչպես նաեւ կպատմեն ԱՄՆ ցուցաբերած մարդասիրական օգնության մասին: