ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հիվանդների հոսքը հսկայական է, սակայն սենյակները օդափոխելու հնարավորություն չկա, միակ տարբերակը պատուհան բացելն է»,- ասել էր նեյրովիրաբույժ Վսեվոլոդ Շուրխայը` հավելելով, թե չի վախենում տնօրինության հնարավոր ճնշումներից.- «Աշխատանք կորցնելը մահացու չէ, բժշկի համար ամենադժվարը գիտակցելն է, որ ինքը դարձել է շղթայի մի օղակը, որի թույլ տված սխալների համար ոմանք իրենց կյանքով են վճարելու»,- Azatutyun.am-ի փոխանցմամբ ասել էր նա:
«Ագորա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, թե հիվանդանոցի ղեկավարությունը նրանից պահանջել է գրավոր բացատրագիր ներկայացնել և ակնարկել աշխատանքից հեռացնելու մասին` կեղտոտ սպիտակեղենը տնից դուրս հանելու համար: