Artsakhpress

Հասարակական

Թաղավարդ համայնքը 100 տարեկան է. գյուղն օրեցօր ծաղկում և զարգանում է. համայնքապետ

Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի օրը նշվում է ապրիլի 25-ին. այս տարի լրանում է գյուղի անվանակոչության 100-ամյակը:

Թաղավարդ համայնքը 100 տարեկան է. գյուղն օրեցօր ծաղկում և զարգանում է. համայնքապետ

Թաղավարդ   համայնքը    100   տարեկան  է. գյուղն  օրեցօր   ծաղկում  և  զարգանում  է. համայնքապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

Խոսելով գյուղի հիմնադրման օրվա մասին՝ համայնքի ղեկավարը պատմել է, որ ՀՀ կառավարությունը 1920 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ` Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920 թ-ի ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։

«Հաշվի առնելով այս պատմական տվյալները` հիմք է ընդունվել Թաղավարդի համայնքի օր նշել ապրիլի 25-ը։ Ըստ տեղեկությունների` գյուղի անվանումն առաջացել է գեղատեսիլ ու ծաղկառատ բնությունից. «վարդերի թաղ» կապակցությունը ձևափոխվել է և դարձել Թաղավարդ: Տարբեր աշխատություններում հիշատակվում է նաև, որ Թաղավարդի նախնական անվանումը եղել է Այգեհովիտ, այնուհետև՝ Բրդահունջ»,- տեղեկացրել է գյուղապետը: Գյուղը բաղկացած է երկու հատվածից՝ բուն Թաղավարդ և Կալեր (նախկինում այդ տարածքում բնակիչների միայն գոմերն էին, այնուհետև դարձրին բնակելի վայր):

Անդրադառնալով գյուղի առօրյային՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Թաղավարդում կա 589 խոշոր և 454 մանր եղջերավոր անասուն, 1640 թռչուն և 200 մեղվաընտանիք:

«Գյուղն ունի 2-ական դպրոց, բուժկետ, ակումբ, նորակառույց համայնքապետարան: Բնակիչներն ապահովված են խմելու մշտական ջրով, ունեն գազ, լույս, համացանց: 2018-2019 թվականներին սալապատվել է 1 կմ ճանապարհ. անելիքներ դեռ կան: Դպրոցի աշակերտներն ամեն տարի մասնակցում են օլիմպիադաների և այլ մրցույթների՝ գրավելով մրցանակային տեղեր, միշտ բարձր են պահում Թաղավարդի անունն ու պատիվը:

Դպրոցականների թիվը տարեցտարի ավելանում է: 2019 թվականին գյուղն ունեցել է 20 ծնունդ. ունենք 10 բազմազավակ ընտանիքներ, որոնք օգտվում են պետական նպաստներից: Չորս ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը տներ է կառուցել. այս տարի ծրագրում ընդգրկված են ևս 3 ընտանիքներ: Ի դեպ, համայնքի տարածքում կառուցվում են բազմաբնակարան երկու շենքեր, որոնցից ևս կօգտվեն բազմազավակ ընտանիքները»,-մասնավրապես ասել է Օ. Հարությունյանը:

Նրա  խոսքով՝    գյուղում    կան    պատմամշակութային  մի   շարք   վայրեր,  այդ  թվում՝   յոթ   սրբավայրեր, որոնք   գտնվում  են   անմխիթար  վիճակում.  դրանց  բարեկարգման    հարցերով   բազմիցս      դիմել  են  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության    նախարարությանը, սակայն  ոչ  մի  արձագանք  չեն  ստացել:

Գյուղում  է  գտնվում  նաև   17-րդ  դարի   Սուրբ Աստվածածին  եկեղեցին. այն     կիսավեր   վիճակում  է:   Չնայած  դրան՝    համայնքի    թոշակառու  բնակիչ  Յուրի  Բեգլարյանը, ով  նախկինում   դպրոցում  դասավանդում  էր    «կրոն»  առարկան, այսօր   էլ, որպես  կամավոր,        շարունակում  է  կարևոր  աշխատանքներ    իրականացնել   Թաղավարդում այդ  ուղղությամբ. եկեղեցական   բոլոր  տոներին  մոմավառություն  է  իրականացնում, աշակերտներին  բացատրում     տոնի   խորհուրդը  և  պատասխանում  նրանց  հարցերին:

«Հայրենական   Մեծ   պատերազմին   գյուղից  մասնակցել   է  500   մարդ, որից   284-ը   զոհվել  են, ոմանք  էլ  չեն   վերադարձել  իրենց    հարազատ  օջախներ, իսկ  արցախյան  պատերազմին     մասնակցել  է  280     համագյուղացի, որից  40-ը    նահատակվել են  հանուն  հայրենիքի   պաշտպանության:  2016   թվականի   ապրիլյան  պատերազմի  ժամանակ    մեր  գյուղի   բնակիչները   կրկին     կամավորագրվել  են    և   առաջնագիծ   մեկնել»,-ասել է  Օ. Հարությունյանը: 

Համայնքապետի խոսքով՝ Թաղավարդն այսօր էլ շարունակում է ծաղկել ու օր օրի զարգանալ. գյուղը հանրապետության համայնքների լավագույն տասնյակում է գտնվում:

Նշենք, որ Մարտունի շրջկենտրոնից Թաղավարդ գյուղը գտնվում է 40 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search