Artsakhpress

Միջազգային

Հորդանանը Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կվերանայի Հորդանանի հովտի անեքսիայի դեպքում

Իսրայելին Հորդանանի հովտի մի մասը միացումը կհանգեցնի Հորդանանի կողմից պատասխան քայլերի:

Հորդանանը Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կվերանայի Հորդանանի հովտի անեքսիայի դեպքում

Հորդանանը Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կվերանայի Հորդանանի հովտի անեքսիայի դեպքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Petra գործակալության հետ զրույցում ասել է թագավորության վարչապետ Օմար Ռազազը, փոխանցում է News.am-ը:
«Նման քայլը մեզ համար անընդունելի է եւ կստիպի վերանայել Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջ համալիրը»,- նախազգուշացրել է Հորդանանի վարչապետը: Ընդ որում՝ նա շեշտել է, որ «չի պատրաստվում առաջ վազել եւ իրադարձություններից առաջ անցնել»:
Ռազազը դատապարտել է «միակողմանի լուծումներ պարտադրելու» համար իրավիճակից օգտվելու Իսրայելի ձգտումը, երբ մյուս պետությունների բոլոր ջանքերն ուղված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: «Մենք այս հարցում արաբական կոնսոլիդացված դիրքորոշման եւ ՄԱԿ արձագանքի հույս ունենք, որը պատասխանատվություն է կրում Մերձավոր Արեւելքում խաղաղության պահպանման համար»,- շեշտել է երկրի վարչապետը:
Մայիսի 15-ին Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում նախազգուշացրել էր, որ Հորդանանի հովտի արեւմտյան մասի բռնակցումը վտանգավոր հետեւանքներ կունենա, ինչպես նաեւ բախման կհանգեցնի Իսրայելի եւ Հորդանանի միջեւ: «Ես չեմ ուզում սպառնալիքներ հնչեցնել եւ ուժեղացնել տարաձայնությունները, բայց մենք ուսումնասիրում ենք [պատասխանի] բոլոր տարբերակները»,- ասել էր թագավորը: Նա շեշտել էր, որ Պաղեստինի ազգային ինքնավարության փլուզումը Ռամալլահում «անարխիայի եւ ծայրահեղականության աճի կհանգեցնի ողջ տարածաշրջանում»:
Ապրիլի 30-ին Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Միջին Արեւելքի հարցով միջազգային միջնորդների քառյակին (ԵՄ, ՄԱԿ, Ռուսաստան եւ ԱՄՆ) կոչ էր արել հրատապ հանդիպում անցկացնել՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ խաղաղության շանսերը պահպանելու համար: Արաբական պետությունների լիգայի այս կոչը պատասխան էր դարձել Հորդանանի հովտի եւ Մեռյալ ծովի հյուսիսի, ինչպես նաեւ հրեաների բնակավայրեր հանդիսացող մի շարք տարածքների բռնակցման Իսրայելի պլաններին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր Վաշինգտոնի կողմից Իսրայելական ինքնիշխանությունը Հորդանանի հովտի վրա տարածելու իր մտադրության ճանաչմանը հասնելու մասին: Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ներկայացրեց, այսպես կոչված, դարի գործարքի՝ Մերձավոր Արեւելքի կարգավորման պլանի հիմնական դրույթները՝ մասնավորապես, հայտարարելով ԱՄՆ-ի՝ հրեական բնակավայրերը որպես իսրայելական տարածք ճանաչելու մտադրության մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search