Artsakhpress

Հասարակական

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար Ստեփանակերտում կազմակերպվում են իրազեկման աշխատանքներ

ԱՀ ոստիկանության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 7-ին, Ստեփանակերտի մի շարք փողոցներում կառույցի աշխատակիցները «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» թեմայով իրազեկման աշխատանքներ են կազմակերպել։

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար Ստեփանակերտում կազմակերպվում են իրազեկման աշխատանքներ

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար Ստեփանակերտում կազմակերպվում են իրազեկման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԾրագրի շրջանակներում ոստիկանության աշխատակիցները բակերի երեխաներին իրազեկել են կորոնավիրուսի մասին՝ բացատրել, թե ինչպես կարելի է պաշտպանվել համաճարակից և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել։ Այնուհետև համակարգի աշխատակիցները ներկաներին բաժանել են դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր, թաց անձեռոցիկներ և բրոշյուրներ։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ոստիկանության անչափահասների բաժնի տեսուչ,ավագ- լեյտենանտ Գայանե Բարխուդարյանն ասել է, որ միջոցառման նպատակն է, որպեսզի հանրության լայն շրջանակներին ճիշտ իրազեկել Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման մասին։
Կորոնավիրուսից  պաշտպանվելու համար  Ստեփանակերտում  կազմակերպվում  են իրազեկման աշխատանքներ
««COVID-19»-ից պաշտպանվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները. նախքան դիմակ կրելը ձեռքերը լվանալ օճառով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով։ Ծածկել բերանը և քիթը դիմակով,հավաստիանալ, որ այն հնարավորինս դիպչել է դեմքին։Միևնույն դիմակը չօգտագործել մեկ անգամից ավելի և խոնավանալու դեպքում այն փոխարինել նորով։ Դիմակը հանել հետևի կողմից, անմիջապես գցել աղբամանը, որից հետո ձեռքերն ախտահանել կամ լվանալ։ Դրսում պահպանել սոցիալական հեռավորություն և այլն»,- մասնավորապես ասել է Գ. Բարխուդարյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԱՀ ոստիկանության այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search