Artsakhpress

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահենին

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի նահանգի Հյուսիսային շրջանային դատարանը կիբերհանցագործությունների համար մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահեն Եվգենի Նիկուլինին:

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահենին

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ամբաստանյալը մեղադրվում է 8 տարի առաջ հաքերային գրոհների եղանակով LinkedIn, Dropbox և տեղեկատվական ոլորտում աշխատող այլ ընկերությունների կայքերը կոտրելու և կարևոր տվյալներ գողանալու մեջ, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Սան Ֆրանցիսկոյի դատարանը պետք է սեպտեմբերի 29-ին հրապարակի վճիռը:
32-ամյա Նիկուլինը հերքում մեղադրանքը, որով կարող է դատապարտվել մինչև 30-ը տարվա ազատազրկման:
Դատարանը Նիկուլինին պարտադրել է ենթարկվել բժշկական ստուգման, այդ թվում՝ հոգեբանի կողմից:
Նիկուլինի փաստաբան Արկադի Բուխը «մեծ անարդարություն» է անվանել դատարանի որոշումը և հայտարարել է, որ 60 օրում այն անպայման կբողոքարկի:
Ըստ մեղադրող կողմի, Նիկուլինը փորձել է վաճառել գողացած օգտահաշիվները և գաղտնաբառերը:
Նա սոցցանցերի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անուններ և գաղտնաբառեր է գողացել և դրանց մի մասը վաճառքի է հանել ռուս հաքերների առցանց հարթակում:
Նիկուլինին ձերբակալել են 2016 թվականի հոկտեմբերին Չեխիայում և 17 ամիս անց արտահանձնել են ԱՄՆ:
Մոսկվային զայրացրել է Պրահայի որոշումը: Ռուսաստանը Չեխիային առաջարկել է Նիկուլինին արտահանձնել, որտեղ նա կասկածվում է 2009 թվականին համացանցի միջոցով 2 հազար դոլար գողանալու համար:
Նիկուլինի դատը Կալիֆորնիայում պետք է մեկնարկեր մարտ ամսին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նիկուլինը Միացյալ Նահանգների իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուս հաքերներին և կիբերհանցագործներին բացահայտելու երկարատև հատուկ գործողության ընթացքում:
Այդ գործողության շնորհիվ ամերիկացիները կարողացել են տարբեր երկրներում կալանավորել ռուսաստանցի մի քանի տասնյակ առցանց հանցագործների:
Մոսկվան դրա համար քննադատել է Վաշինգթոնին և գործողությունն անվանել է «ռուսաստանցիների որս»:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Տեսանյութեր

    ավելին

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

    ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

    Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

    Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

    Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

    Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

    Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

    Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

    Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

    Search