Artsakhpress

Քաղաքական

Կայացել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը. օրակարգում ընդգրկված էր երկու հարց

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որին ներկա էր 32 պատգամավոր:

Կայացել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը. օրակարգում ընդգրկված էր երկու հարց

Կայացել  է  ԱՀ Ազգային ժողովի  արտահերթ  նիստը. օրակարգում  ընդգրկված  էր   երկու  հարց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  նիստին  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Արթուր  Թովմասյանը:
 
Նիստը   սկսվել  է  Բեյրութում  տեղի  ունեցած   պայթունի  հետևանքով  անմեղ   զոհերի  հարազատներին    ուղղված   զորակցության   և   վշտակցության     խոսքերով:
«Բեյրութում  տեղի  ունեցած   պայթունի  հետևանքով    մարդակային   կորուստների   ցավն   անչափելի   մեծ  է  և   դաժան: Մեր   վշտակցությունն  ենք  հղում  Լիբանանի    եղբայրական  ժողովրդին, որոնց  մեջ  նաև  մեր  ազգակիցներն    են. տոկունություն  և  արիություն  բոլորին՝  արհավիրքի  ցավին  դիմանալու  համար: Ինչպես  տեղյակ  եք  ԱՀ  նախագահի    հանձնարարությամբ  ստեղծվել  է   աշխատանքային   խումբ  Լիբանանի  հայկական    համայնքին  նյութական  օգնություն   ցուցաբերելու  համար: ԱԺ  պատգամավորներն  ու  աշխատակազմը  ևս   մասնակիցը  կլինեն    այդ   աշխատանքներին»,- մասնավորապես  ասել է  Ա.  Թովմասյանը:
 
ԱԺ  նախագահն  իր  խոսքում   նաև  տեղեկացրել  է, որ   խորը  ցավով   են   իմացել   ԱՀ  ԱԺ  պատգամավոր  Աշոտ   Դանիելյանի  մոր   անժամանակ   մահվան, ինչպես  նաև   Խորհրդարանի      աշխատակցուհու  որդու  անսապասելի  կյանքից   հեռանալու մասին  գույժը, որը   ցնցել է  բոլորին:
Ա. Թովմասյանը պատգամավորների  անունից   ցավակցություն  է հայտնել հանգուցյալների     հարազատներին, որից  հետո    ներկաները   մեկ   րոպե  լռությամբ  հոտնկայս   հարգել  են    նրանց   վիշտը:
 
Այնուհետև   հաստատվել  է   Ազգային ժողովի   արտահերթ   նիստի  օրակարգը, որից  հետո՝    քննարկվել   օրենսդրական նախագծեր   և  մի շարք հարցեր:
ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը  նիստին   ներկայացրել  է   «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»   և  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների նախագծերը և  պատասխանել    պատգամավորների  հարցերին:
Անդրադառնալով  «ԱՀ 2020  թվականի  պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է, որ  այն առաջացել է ԱՀ  նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագրերի որոշ դրույթների իրականացման  անհրաժեշտությունից: 
Վ. Բաղդասարյանը  ներկայացրել է ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները, որոնց արդյունքում 2020 թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 309,2հազ դրամ, ծախսերը՝ 135 մլրդ 650մլն 717,7հազ դրամ, դեֆիցիտը կկազմի պակասուրդի 9 մլրդ  601 մլն 318,5 հազ դրամ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
 
«Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունվել է ՝ 26  կողմ  և  6  դեմ   ձայների  հարաբերակցությամբ:
Խոսելով  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի   կարևորությունից, Վ. Բաղդասարնը նշել է, որ   նախագծի մշակման անհրաժեշտությունը ծագել է կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությամբ:
Օրենքի  նախագիծն  առաջին  ընթերցմամբ  ընդունվել  է 24  կողմ  և  8  դեմ   ձայների  հարաբերակցությամբ:
Արտահերթ   նիստին  ներկա  ԱՀ  նախագահ  Արայիկ  Հարությունյանն  իր խոսքում  անդրադարձել է   պատգամավորների   կողմից  բարձրացված  հարցերին  և   նշել   դրանց   կարևորությունն   ու  անհրաժեշտությունը՝ կրկին  հավաստիացնելով, որ   իրականացվող    բոլոր    աշխատանքները    խիստ   վերահսկվում  են:
Նիստին    մտքերի   փոխանակման   փուլում   մի  շարք  պատգամավոր   հանդես   են  եկել  առաջարկություններով:
Վերջում  ԱՀ  ԱԺ  նախագահ  Արթուր  Թովմասյանը     նշել  է, որ,      ըստ   օրենքի՝  արտահերթ   նիստը   կշարունակվի   այսօր՝   օգոստոսի  11-ին,  ժամը՝   18:25-ին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search