Artsakhpress

Տնտեսական

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը

ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում 26 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, այսօր՝ օգոստսի 11-ին, առաջին ընթերցմամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է  «Արցախի Հանրապետության  2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա  խոսքով՝   փոփոխություններով նախատեսվում է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ծախսային ծրագրերում կատարել ավելացումներ:
«Մասնավորապես՝  ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման բնագավառում առաջարկվում է «Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հողերի ոռոգումը Թարթարի հոսքով» ծրագրի իրականացման նպատակով 2020 թվականի համար «Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում» ծախսային ծրագիրը ավելացնել 2,500 մլն դրամով: Արտեզյան ջրհորների կառուցման ու ջրախնայողական տեխնոլոգիաների ցանցի ընդլայնման նպատակով «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր» ծախսային ծրագիրը ավելացնել 1,500  մլն դրամով:  2020 թվականի սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, մի շարք բժշկական ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև անպտղության բուժման կազմակերպման նպատակով «Առողջապահություն» բաժինը առաջարկվում է ավելացնել 400  մլն դրամով: Բացի դրանից արդեն 2020 թ-ին առողջապահության ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարների շրջանակներում կիրականացվեն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետությունում հաշվառված, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի վիրահատությունների անվճար կազմակերպումը: Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման համար «Կրթություն» բաժնի «Ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին տրվող փոխհատուցում» ծրագիրը առաջարկվում է ավելացնել 200 մլն դրամով: Համայնքներում ենթակառուցվածքների զարգացման և բարելավման, գյուղական բնակֆոնդի նորոգման հնարավորությունների ընդլայնման բնագավառում գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների, համայնքներին, բնակիչներին շինանյութերի տրամադրման ծավալների ավելացման նպատակով «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման ծախսեր» ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 710 մլն դրամով: Արցախի Հանրապետության չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի որոշ մասի սուբսիդավորման նպատակով «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորում» ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 100 մլն դրամով: Առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Կապիտալ ներդրումներ» ծախսային ծրագիրը առաջարկվում է ավելացնել 6,500   մլն դրամով: Հիմնականում «COVID-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների, համավարակի հաղթահարմանն ուղղված առողջապահական միջոցառումների և համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդը առաջարկվում է ավելացնել 2,900  մլն դրամով»,- մանրամասնել  է  Վ. Բաղդասարյանը:
Նախարարը  նշել է, որ   Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում  է ավելացնել 14,810  մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները`  5,100   մլն դրամով, պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափը 5,100   մլն դրամով ավելացմամբ:
«Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 126  մլրդ  49  մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն 717.7 հազար դրամ, դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը  կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին»,- ավելացրել  է   Վ.  Բաղդասարյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը  նիստին  ներկայացրել է  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search