Ջերմորեն շնորհավորում եմ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ այս փառապանծ տոնի՝ ԱՀ հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ:
«Մեր սրբազան պարտքն է ամեն գնով պաշտպանել արցախահայության անքակտելի իրավունքը». Արարատ Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ 29 տարի առաջ՝ այս օրը, Արցախը որոշեց իրացնել ազատ ինքնորոշման իր իրավունքը, այնուհետև պատերազմում և հետագա պետականաշինության տարիներին վերահաստատեց իր այդ իրավունքը:
«Այժմ մեր՝ ապրողներիս սրբազան պարտքն է ամեն գնով պաշտպանել արցախահայության անքակտելի իրավունքը»,- նշել է Ա. Միրզոյանը: