Artsakhpress

Մշակույթ

«Կինոյի մասին» օրենքը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը

Հայաստանում «Կինոյի մասին» օրենք են մշակում, և կինոգործիչները գոհ են այդ նախաձեռնությունից:

«Կինոյի մասին» օրենքը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը

«Կինոյի մասին» օրենքը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսելով «Կինոյի մասին» օրենքի մասին` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ, այդ թվում նաև կինոն, պետք է օրենքով կարգավորվի:

«Կինոն էլ պետք է իր օրենքն ունենա: Շատ բարդ հարցեր կան՝ վաճառքի թույլտվություն, վարձույթ և այլն: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում նման օրենք կա: Հայ կինոգործիչները մեծ առավելություններ կունենան: Մենք մասնակցում ենք քննարկումներին: Հաճախ այնքա՜ն ֆիլմեր են ցուցադրվում այստեղ. օրենք չկա, չենք կարող արգելել: Օրինակ՝ գեյերի, լեսբուհիների և չգիտեմ ինչի մասին: Օրենքի առկայության դեպքում իրավիճակը կշտկվի: Կինոմիությունն օրենքի ստեղծման հարցում մեծ դեր ունի, միշտ մենք ենք հարցը բարձրացրել»,-նշեց Ռուբեն Գևորգյանցը: Նրա խոսքով՝ օրենքը նաև տարբեր այլ հարցեր է կարգավորելու:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր կինոգետ Դավիթ Մուրադյանի համոզմամբ՝ որևէ օրենք որևէ արվեստագետի չի դարձնում ավելի տաղանդավոր, քան ինքը կա:

«Երբ մենք խոսում ենք միջազգային կինոհամագործակցության մասին, ապա հատկապես այս պարագայում «Կինոյի մասին» օրենքն ունենալը դառնում է կարևոր, որովհետև այդպիսի համագործակցության մեջ այնքան էլ հաճախ և պատրաստակամորեն չեն մտնում, եթե դու չունես օրենսդրորեն պաշտպանված կինոարտադրություն և կինոյի զարգացման օրենսդրական նորմեր»,-նշեց Դավիթ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ աշխարհի զարգացած երկրներն ունեն այդպիսի օրենք: «Եվ երբ նրանք ուզում են արտադրական հարաբերություններ ստեղծել քեզ հետ, առաջին հերթին հարցնում են. «Իսկ ձեզ մոտ այդպիսի օրենք կա՞», որպեսզի կարողանան օրենսդրական հիմքի վրա կառուցել փոխադարձ արտադրական և գործընկերական հարաբերություններ: Այս իմաստով օրենքը շատ կարևոր է և օգնելու է մեզ միջազգային համատեքստում: Մյուս կողմից՝ օրենքի ընդունումը կստեղծի որոշակի նախադրյալներ. պետության մասնակցությունն օրենսդրորեն ամրագրված կլինի, ոչ պետական կապիտալի գործունեությունը և մասնակցությունը կինոյում կլինի օրենսդրորեն ուղղորդված: Սա, ի վերջո, կինոկյանք և կինոգործ կազմակերպելու համար ավելի բարենպաստ հնարավորություն է»,-եզրափակեց նա:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ մի քանի օր առաջ տեղի է ունեցել «Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search