Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ և միջոցներով Ստեփանակերտի «Օլիմպ պլյուս» հյուրանոցային համալիրի տարածքում կհիմնվի մանկապարտեզ։

Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ մայիսի 27֊ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը եղել են մանկապարտեզի համար նախատեսվող տարածքում և պլանավորել անելիքները։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում Զ.Խանջյանն ասել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողություններից հետո մեր հայրենակիցները կորցրել են բնակավայրերը, իսկ երեխաները՝ դպրոցներն ու մանկապարտեզները, ուստի պետք է ուշադրություն դարձվի այդ հարցին։ «Արցախյան ինքնությունն իմաստ չունի առանց ժողովրդի։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ ի վեր՝ 1990-ական թվականներից, նման ծրագրեր իրականացնում ենք Արցախում: Մենք վերջերս պատերազմի պատճառով դժբախտաբար, Շուշիում մի քանի ծրագրեր կորցրեցինք՝ ճամբարը, մանկապարտեզը, «Շող» կենտրոնը: Այս այցելությունը, անշուշտ, ընտանեկան այցելություն է, որովհետև Արցախը մեր տունն է, այնպես որ, անպայման, այս պատերազմից հետո Ավետարանչականի ներկայութունը անմիջականորեն վերահաստատվեց այստեղ: Արդեն դեկտեմբերի 1-ին մեր ծառայության բոլոր դաշտերը բաց էին՝ Մարտակերտից մինչև Ստեփանակերտ և Ասկերան, նույնիսկ Շուշիի այդ ծրագրերը, որոնք կորցրեցինք, նորից վերահաստատեցինք այստեղ: Շատ ուրախ ենք, որ պետությունը մեզ տրամադրեց այս շենքը, շնորհակալ ենք և երախտապարտ»,- նշել է նա՝ հավելելով, որ շենքը կվերանորոգեն և մանկապարտեզի տեսք կհաղորդեն։ Նա հույս հայտնեց, որ երեխաների թիվը սպասվածից ավելին կլինի։

Բնութագրությունը հասանալի չէ

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը, խոսելով նախատեսված աշխատանքների մասին , ասել է, որ դրանք կմեկնարկեն պետական հրամանից անմիջապես հետո։ «Ստեփանակերտում Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող մանկապարտեզը պետք է վերածենք «Շող» կենտրոնի բնակիչների համար: Իսկ նոր մանկապարտեզը կգործի այստեղ։Այս երկու փոփոխություններով կընդալյնվի Արցախում մեր ունեցած բազմազան ու բազմաշերտ գործունեությունը: Ավետարանչականը՝ իր բոլոր խավերով, արդեն տվել է արտոնությունը այս ծրագրի համար, և որևէ դժվարություն կամ արգելք չեմ տեսնում՝ սկսելու և շարունակելու այս ծրագիրը»,-հավելել է նա:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն Արցախում գործում է 1995 թվականից։ Հանդիսանալով բարեգործական կազմակերպություն՝ այն նպատակ է ընտրել ժողովրդին ծառայելու առաքելությունը: Այս շրջանակում Արցախում իրականացվում է մանկապարտեզների ծրագիրը՝ Շուշիում, Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում։ Իրականացնում է նաև սոցիալական օգնության տարբեր ծրագրեր։ Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետպատերազմյան փուլում շարունակում է աջակցության ծրագրերը, նաև սկսել է սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագրեր։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search