Artsakhpress

Քաղաքական

Մենք երկխոսություն ենք վարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների մշակման շուրջ. ԵԽ

Եվրոպայի խորհուրդը ներկայումս երկխոսություն է վարում Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման համալիր միջոցառումների մշակման շուրջ:

Մենք երկխոսություն ենք վարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների մշակման շուրջ. ԵԽ

Մենք երկխոսություն ենք վարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների մշակման շուրջ. ԵԽ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Այս մասին Վիեննայում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական ​​խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
«Եվրախորհուրդը ներկայումս երկխոսություն է վարում` Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման համալիր միջոցառումներ մշակելու համար:
Վստահության ամրապնդման այդ միջոցառումները գործում են Աբխազիայում, Հարավային Օսեթիայում եւ Մերձդնեստրում: Դրանց հաջողությունը կախված է իշխանությունների նվիրվածությունից:
Եվ նրանք գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին սատարում է իր անդամ պետությունների անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ծախսված ժամանակն ու ջանքերն իրենց արդարացնում են:
Այս տեսակ շփումները կարող են միայն խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը, ինչպես նաեւ այն, որ կայուն խաղաղություն կառուցելու համար վստահությունը կարելի է որպես հիմնաքար կիրառել», - նշել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search