Artsakhpress

Մշակույթը՝ որպես դիվանագիտական լծակ. Արցախում և Սյունիքում անցկացվել է «Երգով և սիրով» փառատոնը

Սյունիքի և Արցախի բնակիչներին սատարելու, նրանց ոգևորելու, ապրեցնելու նպատակով  «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը անցկացվել է  «Երգով և սիրով» խորագրով երգչախմբային փառատոնը:

Մշակույթը՝ որպես դիվանագիտական լծակ. Արցախում և Սյունիքում անցկացվել է «Երգով և սիրով» փառատոնը

Մշակույթը՝ որպես դիվանագիտական լծակ. Արցախում և Սյունիքում անցկացվել է «Երգով և սիրով» փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյն նախաձեռնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան:
Փառատոնին մասնակցել են Ստեփանակերտ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների, ինչպես նաև Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի գործող երգչախմբերի երեխաները: Սյունիքի և Արցախի տաղանդավոր պատանիներից  կազմվել է հավաքական երգչախումբ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հետ ելույթներ է ունեցել Ստեփանակերտում և Կապանում:
«Այս  միջոցառումը վերջին շրջանի այն բացառիկ, եզակի իրադարձություններից է, որն արժանապատվության, չհանձնվելու, քաղաքացիական գիտակցության կոչ է: Այս ամենն իրականացավ մաեստրո Հեքեքյանի և նրա երգչախմբի շնորհիվ: Այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքացիության ամենաբարձր դրսևորումներից մեկն է:  Փառատոնը փորձությունն ու բարդ ժամանակաշրջանն արժանապատիվ և ստեղծագործաբար հաղթահարելու գրավականն ու հրամայականն է»,-հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Փոխնախարարը վստահ է՝ այսօր, առավել քան երբևէ, մշակույթն ունի քաղաքացիական ապրումներ և գիտակցություն արթնացնելու գործառույթ և թերապևտիկ առաքելություն:
Նախաձեռնությունն իրականացվել է երկրի համար շատ տագնապալի օրերին, երբ  ադրբեջանական զորքերը հայտնվել են Հայաստանի սահմանների ներսում:  Խզմալյանը միջոցառումը հետաձգելու փորձ է արել, սակայն պատանիներն են ընդվզել և շեշտել, որ ելույթներն անհրաժեշտ են:
Արա Խզմալյանը ցանկանում է, որ փառատոնն ամենամյա դառնա, քանի որ այդպես արցախցի հայրենակիցներին, սահմանամերձ համայնքների հայրենակիցներին հիշեցնում և ապացուցում են, որ նրանք մենակ չեն, և այն մտայնությանը, թե Հայաստանի և Արցախի կապերը տուժել են, մշակույթով է պետք  հակադրվել:
Սյունիքն ու Արցախը դեռ 2000 թվականից են եղել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ուշադրության կենտրոնում, երբ առաջին փառատոնն է այնտեղ անցկացրել ու ծանոթացել տեղի բնակիչներին, հողին ու ջրին:
«Պատերազմից հետո հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան անել, բայց չէի խիզախում: Մտածում էի, թե ինչպես անել, բայց մեզ խնդրեցին համերգներով ներկայանալ, և ես տեսա, որ անհրաժեշտ է մարդկանց ուժ ու կորով փոխանցել:  Արցախում և Սյունիքում մարդիկ անընդհատ շնորհակալություն էին հայտնում մեզ, իսկ այստեղ ասում էին, որ վտանգավոր է, պետք չէ գնալ: Մենք լուրջ հոգեբանական պատնեշներ էինք հաղթահարում: Բայց գիտեի, որ պետք է կազմակերպել փառատոնը: Չէի ընդունում մարդկանց շնորհակալությունը, որովհետև դա ոչ թե մեր առաքելություն էր, այլ պարտքը: Եթե չգնայի, ինձ լիարժեք մարդ չէի համարի: Ուրախ եմ, հպարտ, որ ինձ հետ իմ փոքրիկ զինվորներն էին»,-ընդգծեց Հեքեքյանը:
Նա խոստովանեց՝ երբ տեսել է Սյունիքի, Արցախի երեխաների տխուր հայացքները, հասկացել է, որ նրանք ուղղակի դրականի պահանջ ունեն, ուստի իրենք  պարտավոր են ձեռք մեկնել նրանց: «Սյունեցին, արցախցին հզոր ժողովուրդ է և իրավունք չունի ընկճվելու, հուսալքվելու, մենք իրավունք չունենք թողնել այդ մարզերը: Ես պատրաստ եմ ամեն ամիս գնալ այնտեղ և ոչ միայն իմ երգչախմբով, այլև  յուրաքանչյուր այլ խմբի հետ, պատրաստ եմ ապրել ու աշխատել այնտեղ՝ մարդկանց ոգևորելու համար: Մշակույթը զենք է, գործիք է, ժողովրդական դիվանագիտության լուրջ լծակ է, որը պետք է կիրառել»,-եզրափակեց Տիգրան Հեքեքյանը:
Յոթ օր տևած փառատոնի ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի յուրաքանչյուր կատարում նվիրվել է բոլոր տարիների հերոս նահատակների հիշատակին, վերջին պատերազմում անմահացած, անհետ կորած, գերեվարված տղաներին։

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Search