Այսօր Ստեփանակերտում ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանի բեմադրությամբ տեղի է ունեցել Գևորգ Գևորգյանի «Սրտի հետ խաղ չեն անի» 2 մասից բաղկացած դրամայի բեմադրությունը:
«Սրտի հետ խաղ չեն անի» դրամայի բեմադրությունը Ստեփանակերտում
Այսօր Ստեփանակերտում ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանի բեմադրությամբ տեղի է ունեցել Գևորգ Գևորգյանի «Սրտի հետ խաղ չեն անի» 2 մասից բաղկացած դրամայի բեմադրությունը:
Այն բեմադրվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ, որը բուռն ծափողջյուններով ընդունվեց հանդիսատեսի կողմից:
Ինչպես ներկայացման ավարտից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջիկ Հարությունյանը, դրաման թեմատիկ առումով շատ արդիական է, քանի որ սյուժեն ժամանակակից կյանքի մի պատմությունն է:
«Ցավոք վերջին ժամանակներում հատկապես երիտասարդ հանդիսատեսը հեռացել է թատրոնից և ավելի շատ ժամանակը տրամադրում է համակարգչին»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ այնուամենայնիվ նրանք հույս ունեն, որ այս ամենը ժամանակավոր է, և ճշմարիտ արվեստը նորից իր արժանի տեղում կլինի:
Ք. Հարությունյանը նշեց նաև, որ առաջիկայում ներկայացումը կբեմադրվի նաև շրջաններում: