Artsakhpress

Հասարակական

«Հաղթանակի գեներալները». Արմենակ Խանփերյանց

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ զինված ուժերի ավիացիայի մարշալ Արմենակ Արտեմի Խանփերյանցին:

«Հաղթանակի գեներալները». Արմենակ Խանփերյանց

«Հաղթանակի գեներալները». Արմենակ Խանփերյանց

 «...Նա ուներ օդաչուին հատուկ բոլոր հատկանիշները`վճռականություն, քաջություն, հնարամտություն, տղամարդկություն...»,-հիշում է գնդապետ Վենիամին Մալաֆեևը: Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. ԽուդյակովԱ.Ա. Խանփերյանց», 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արմենակը նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի ծխական դպրոցում: Այնուհետև`աշխատանք գտնելու ակնկալիքով նա տեղափոխվում է Թուրքեստան, ապա Բաքու: Շատ չանցած` նա գործի է անցնում փայտամշակման ձեռնարկությունում որպես ատաղձագործ, ապա` ձկնամշակման արտադրությունում: Դրանից հետո որպես բանվոր ընդունվում է աշխատանքի Բաքվի հայ մեծ բարեգործ, նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի Բալախովյան նավթահանքերից մեկում: 

                                                          Բաքվի կոմունա

...Տասնհինգ տարեկան Արմենակը,  հայտնվելով Բաքվի հեղափոխական թոհուբոհում, Ստեփան Շահումյանի գլխավորությամբ Բաքվի կոմունայի հաստատումից հետո, կամավոր դառնում է կարմիր բանակի զինվոր: Բաքվի գվարդիան մեծ մասամբ կազմված էր հայերից: Արմենակի զորաջոկատի հրամանատարն էր հայազգի Բագրատ Ավագյանը: 1918 թվականին նա ակտիվորեն մասնակցել է թուրքական բանակի դեմ Բաքվի ինքնապաշտպանությանը:

Բաքվի կոմունայի անկումից հետո Արմենակ Խանփերյանցը մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Արմենակը Ցարիցինի և Կամիշինի ռազմաճակատների կռիվների թոհուբոհում է: Շուտով քաջարի Արմենակը դառնում է հեծելազորային ջոկատի հրամանատար: 1924 թվականին սովորում է Թիֆլիսի հեծելազորային հրամանատարական դասընթացներում։ Ավարտելուց հետո վերադառնում է հեծելազորային զորամաս, որտեղ նա ստանձնում է գնդային դպրոցի պետի պաշտոնակատարի, պետի, այնուհետև գնդի շտաբի պետի պաշտոնները։

                                          Անվանափոխության

 դիսականը                                                 

Վարկած №1. նա ազգանունը փոխել էր, երբ իր ընկեր Սերգեյ Խուդյակովը մարտում զոհվել էր, իսկ նա, ընկերոջ խնդրանքով, վերցրել էր հրամանատարությունն իր վրա և հետագայում անվանվել նրա անունով։

Վարկած №2. դեռևս խորհրդային տարիներին կար մի վարկած, որի համաձայն 1918 թվականի օգոստոսին` Բաքվի կոմունայի անկումից հետո, Արմենակը, լինելով կարմիրների շարքերում, անունը փոխել էր, որպեսզի չընկներ թուրքերի և հակահեղափոխականների ձեռքը։

Վարկած №3. Արմենակը նավով փախել էր Աստրախան, սակայն ճանապարհին նրանց բռնել են անգլիացիները, որտեղ նա ներկայացել է որպես Խուդյակով։

Վարկած №4. Արմենակը Բաքվի կոմունայի ժամանակներում պատահաբար նկատում է, որ կուսակցական թերթում տպագրված մարդկանցից մեկին` Բերիային մի քանի անգամ տեսել էր անգլիական կոնսուլի հետ։ Համապատասխան նկարը և բացատրական նամակը նա ուղարկում է պատկան մարմիններին։ Այս փաստի իրական լինելու դեպքում Արմենակը, իհարկե, պատճառ կունենար ազգանունը փոխելու, քանի որ այդ նույն Բերիան Բաքվի դեպքերից հետո զբաղեցնում է բարձր պաշտոններ։

Վարկած №5. Որպես նախորդ վարկածի ապացույց`գոյություն ունի ևս մեկը. Խանփերյանցին 1950 թվականին Ստալինը հրամայել է ազատ արձակել, սակայն Բերիան, իր հաշիվներն ունենալով Բաքվի ընկերոջ հետ, Ստալինին խաբում է, թե Խանփերյանցին արդեն գնդակահարել են։ Հաջորդ հարցաքննություններից մեկի ժամանակ, ապրիլի 18-ին մարշալը հարձակվում է քննիչի վրա, և վերջինս անձնական զենքով գնդակահարում է Խանփերյանցին:

Վարկած №6. Կարմիր բանակի նավը գերում են թուրքերը և, կարմիրբանակայինների մեջ հայերին առանձնացնելով, գնդակահարում են: Խանփերյանցը, որպեսզի փրկի սեփական կյանքը, ներկայանում է որպես ազգությամբ ռուս և որպես ապացույց ներկայացնում է Թուրքեստանում ինչ-որ կերպ ձեռք բերած փաստաթուղթը` Սերգեյ Խուդյակով անվամբ` մաշկի թխությունը պատճառաբանելով իր մոր վրացուհի լինելով: Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. ԽուդյակովԱ.Ա. Խանփերյանց», 2008

                                                               Կտրուկ շրջադարձ 

Որոշ ժամանակ անց Արմենակին ուղարկում են սովորելու Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա: Փայլուն հանձնելով ընդունելության քննությունները՝ Արմենակը դառնում է ինժեներա-հրամանատարական ամբիոնի սովորող: 1936 թվականին գերազանց ավարտելով ակադեմիան՝ կապիտան Խանփերյանցը նշանակվում է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի 5-րդ ռմբակոծիչային բրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ: Մեկ տարի անց բացառիկ գիտելիքների, կազմակերպչական ունակությունների և հրամանատարական հատկանիշների համար մայոր Արմենակին առաջադրում են որպես Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի առաջին բաժնի պետ։ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` 1940 թվականին նա արդեն Արևմտյան հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր:

                                              Հայրենական մեծ պատերազմ

Արմենակ Խանփերյանցը Մոսկվայի պաշտպանության մարտերում ցուցադրել է փայլուն հրամանատարական և կազմակերպչական ունակություններ, որի հակաօդային պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկել էր նրա ուսերին: Մոսկվայի պաշտպանության ժամանակ մի շարք ռազմավարական նորամուծություններ է արել, որոնց արդյունավետությունը շատ արագ ապացուցվել է և կիրառվում է մինչ օրս:

 

Հենց Մոսկվայի բախտորոշ ճակատամարտի ժամանակ էլ`1941թվականի հոկտեմբերի 29-ին, Խանփերյանցին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 1942 թվականին նա արդեն գեներալ-լեյտենանտ էր: Շուտով նշանակվում է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատար, իսկ 1943 թվականի գարնանը գեներալ-գնդապետ Խանփերյանցը խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ է դառնում:

 

                                                         Կրկին Ժուկով

 

ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովը լավ էր հիշում Մոսկվայի ճակատամարտի հաղթանակում Խանփերյանցի ներդրած ավանդի մասին: Նրա անձնական խնդրանքով Արմենակը նշանակվում է առաջին ավիացիոն բանակի հրամանատար: Խանփերյանցը մեծ ներդրում ունեցավ նաև Կուրսկի ճակատամարտի օրերին, երբ հմտորեն չեզոքացրեց գերմանացիների թվային առավելությունը օդում: Նրա ռազմավարական հանճարը փայլեց նաև Դնեպրի գետանցման ծանր մարտերում: Խանփերյանցի շնորհիվ հակառակորդի ավիացիան ոչ միայն չկարողացավ էական հակազդեցություն ունենալ խորհրդային զորքի վրա, այլև հենց խորհրդային օդուժը ոչնչացրեց Դնեպրի ափին տեղակայված գերմանական ամրությունները:

 

1944 թվականի օգոստոսի 19-ին Խանփերյանցին շնորհվում է ավիացիայի մարշալի կոչում։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Առաջին մերձբալթյան ռազմաճակատը:

Շուտով Յալթայում պետք է կայանար դաշնակից երեք պետությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվում էին բանակների համագործակցության և ռազմական այլ կարևոր հարցեր։ Ստալինն իր հետ էր վերցրել նաև մարշալ Խանփերյանցին, որը հիանալի էր տիրապետում ավիացիոն գործին և լայնամասշտաբ գործողությունների կազմակերպմանը։ Ամերիկյան և անգլիական մասնագետներն ապշել էին նրա պատրաստվածության վրա, քանի որ Արմենակը հիանալի էր տիրապետում արտասահմանյան ավիացիային և ռազմական գործողությունների մարտավարությանը։

                                      

                                          Վերջին հանդիպումը Ստալինի հետ   

Մարշալի ընտանիքի աքսորից վերադառնալուց հետո գրող և հրապարակախոս Լեոնիդ Հուրունցը հանդիպել է Խուդյակովի կնոջ Վարվառա Պետրովնայի հետ: Նա հիշել է, որ Ստալինը խնդրել էր վերադաստիարակել իր տղային`Վասիլի Ստալինին: Մի անգամ նա շտաբի պետի աչքի առաջ բռնաբարում է նրա կնոջը, որից հետո հրամանատարը ինքնասպան է լինում: Դրանից հետո Խուդյակովը հրաժարվում է Վասիլիի դաստիարակը լինելուց: Ստալինը նրան հարցնում է.«Քո կարծիքով, նա մարդ չի՞ դառնա»: Խուդյակովը պատասխանում է. «Ցավոք, դա այդպես է, ընկեր Ստալին»: «Լավ, գնացեք»,-հավելում է Ստալինը: Մեկ շաբաթ անց`Արմենակին ձերբակալում են: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.

                                                      Ձերբակալություն

Խուդյակովը մասնակցել է նաև Ճապոնիայի դեմ պատերազմին: Ճապոնիայի հանձնվելուց հետո նրան նշանակեցին Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետ: Որոշ ժամանակ անց` 1945 թվականի դեկտեմբերի 14-ին Խանփերյանցին ձերբակալում  է հատուկ այդ նպատակով Չիտա ժամանած Լավրենտի Բերիայի տեղակալ Աբակումովը: Մարշալին նախ բանտարկեցին Չիտայի երկաթուղային կայարանի վագոնում, ապա ուղարկեցին Մոսկվա:

Նրան հարցաքննում էր անձամբ Լավրենտի Բերիան: Նա մեղադրեց Արմենակին իր ծագումը քողարկելու, հարուստ բարեկամների առկայության և հօգուտ թշնամու լրտեսական գործունեության մեջ: Հարցաքննության ընթացքում Խանփերյանցը երկար լռում էր: Ի վերջո նա ասաց հետևյալը.«Դուք այդքան ցանկանում եք, որ ես լրտե՞ս լինեմ: Իսկ ընկեր Ստալինը տեղյա՞կ է, թե Դուք ինչպես եք խոսում ինձ հետ…Ես այլևս Ձեր հարցերին չեմ պատասխանելու»: Հինգ տարվա հետաքննությունից հետո, 1950 թվականի ապրիլի 18-ին նրան որպես ժողովրդի թշնամի գնդակահարում են Մոսկվայի Դոնսկոյե գերեզմանատանը: Արմենակ Խանփերյանցը հետմահու արդարացվել է միայն 1956 թվականի նոյեմբերին: 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ վերականգնվել է նրա մարշալի կոչումը: Կլիմենտ Հարությունյան, «Ավիացիայի մարշալ Ս.Ա. ԽուդյակովԱ.Ա. Խանփերյանց», 2008

Կենսագրական լրացուցիչ տվյալներ 

Արմենակ Խանփերյանցը ծնվել է 1902թվականի հունվարի 7-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում: 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին:  

Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–36 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: 1936–41 թվականներին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է շտաբի պետ, 1938-40-ին՝ Բելոռուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ: 1940-ական թվականներին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին:

Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից` խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ: Խուդյակով-Խանփերյանցի հրամանատարությամբ ռազմաօդային միավորումները մասնակցել են Արևմտյան ռազմաճակատի զորքերի հարձակողական մարտերին: 1943 թվականին համակարգել է Վորոնեժի և Տափաստանային ռազմաճակատների օդուժի գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում:

1945 թվականի փետրվարի 4–11-ին մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների` Յալթայի (Ղրիմի) խորհրդաժողովին: 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ-ի հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թ. սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն:

1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը: ՀՀ պաշտպանության նախարարության ՌՕՈւ-ի ինստիտուտը 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը: Նրա անունով են կոչվել փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում:

Արմենակ Խանփերյանցը ԽՍՀՄ ավիացիայի մարշալ է դարձել 1944 թվականին: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի երկու, Սուվորովի 1-ին և 2-րդ կարգի, Կուտուզովի 1-ին կարգի,Կարմիր աստղի և այլ շքանշաններով:  

 

 

 

                                                 

                                                       

                                          

 

 

 

 

 

 

 

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search