Artsakhpress

Ռազմական

Հայաստանն Անդրկովկասում ՌԴ–ի առանցքային գործընկերն է. Շոյգուն` Կարապետյանի հետ հանդիպմանը

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն ու դաշնակիցն է Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում։

Հայաստանն Անդրկովկասում ՌԴ–ի առանցքային գործընկերն է. Շոյգուն` Կարապետյանի հետ հանդիպմանը

Հայաստանն Անդրկովկասում ՌԴ–ի առանցքային գործընկերն է. Շոյգուն` Կարապետյանի հետ հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Մոսկվայում իր հայ գործընկեր Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
 
«Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման Ռուսաստանի առանցքային գործընկերն է, և մենք խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում»,–հայտարարել է Շոյգուն:
 
Նախարարը նշել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն ինչպես լավ հագեցած է, այնպես էլ անվտանգության երաշխավոր է:
 
Կարապետյանն իր հերթին նշել է, որ պաշտպանության նախարարի կարգավիճակում իր արտասահմանյան առաջին այցը կատարել է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
 
«Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդի համար անվտանգության շոշափելի արդյունք է ապահովում և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններում։ Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,–ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
 
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը երեկ է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այցն աշխատանքային է։ Նրան Մոսկվա է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգու։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search