Artsakhpress

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում 44-օրյա պատերազմի զոհերի հուշաքարերի բացման արարողություններ են տեղի ունեցել

 ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ:

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում 44-օրյա պատերազմի զոհերի հուշաքարերի բացման արարողություններ են տեղի ունեցել

ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում 44-օրյա պատերազմի զոհերի հուշաքարերի բացման արարողություններ են տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կատարել է Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման կարգը։
Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է Սուրբ Զորավոր  մատուռը, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր աջակիցներին և այն զինծառայողներին, որոնք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել շինարարական աշխատանքներում։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև զինծառայողներ և մարտիրոսվածների ծնողներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Արցախի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Search