Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտը նոր մարզահրապարակ ունի (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ «Արցախ» թաղամասում կառուցված մարզական հրապարակի բացումը:

Ստեփանակերտը նոր մարզահրապարակ ունի (լուսանկարներ)

Ստեփանակերտը նոր մարզահրապարակ ունի (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարևորեց, որ Արցախի ու արցախցու համար այս դժվարին օրերին Արսեն Ջուլֆալակյանի ու Դավիթ Սաֆարյանի նման հայերը մեր կողքին են:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես շատ եմ ուզում, որ Արցախի երեխաներից յուրաքանչյուրը դառնա Արսեն Ջուլֆալակյան կամ ԴավիթԲնութագրությունը հասանալի չէ Սաֆարյան, որովհետև սպորտում հաղթել, նշանակում ինքդ քեզ հաղթել, անցնել բոլոր սահմանները՝ բառի լավ իմաստով՝ բարության, խիզախումի, կամքի, ինքնակատարելագործման, ինքնահաղթահարման ու ինքնաիրականացման: 44-օրյա պատերազմից հետո մենք հասկացանք, որ ուժն է թելադրում իրավունքը, և մենք պետք է էլ ավելի ուժեղանանք ու վերադառնանք, քանզի ուրիշ ելք չունենք»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արսեն Ջուլֆալակյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ ծրագրերը Արցախում շարունակական բնութ են կրելու:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երբ տեսնում եմ երեխաների փայլող աչքերը, հասկանում եմ, որ գործը ճիշտ է կատարված, թիրախն էլ ճիշտ է ընտրված: Պետք է լինել պինդ, ամուր, ուժեղ և զբաղվել սպորտով»,- նշել է Ա. Ջուլֆալակյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

11-ամյա Յուրի Մակարյանը, ով 5 տարի է՝ հաճախում է ուշուի պարապմունքների, մեծ ուրախություն հայտնեց, որ ամեն օր կմարզվի նոր հրապարակում:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Search