Նախօրեն Ստեփանակերտի «Մենք են, մեր սարերը» կոթողի հարակից տարածքում տեղադրվել է արցախցու վերածնունդը խորհրդանշող քանդակ։
Ստեփանակերտում արցախցու վերածնունդը խորհրդանշող քանդակ է տեղադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է, ով իր բազմաթիվ աշխատանքները տարիներ շարունակ անձամբ է տեղադրել Արցախի զորամասերում։
«Վերածնունդ խորհրդանշող քարակերտ կոթողը պատերազմից հետո կտա իր պտուղները, և ազգը կվերածնվի։ Այս օրերին մենք Եղբայրական գերեզմանոցում ներկա ենք գտնվում մեր զոհված տղաների հիշատակին նվիրված միջոցառումներին. և զուգահեռաբար այս քանդակի տեղադրումը ինքնին խորհրդանշում է, որ ոչ մի բան չի մոռացվել, մենք հիշում ենք մեր տղաների սխրագործությունը, նայում ենք դեպի մեր ապագան մեր երեխաների համար վերածնվող հայրենիքում»,- ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը՝ հույս հայտնելով, որ նման քանդակներ կտեղադրվեն նաև Հանրապետության տարբեր շրջաններում, ու դա ժողովրդին նոր ոգի ու կամք կհաղորդի։