Տարիների ընդմիջումից հետո Մոսկվայում կրկին անցկացվում է «Աէրոֆլոտ օփեն» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարը, որն այս անգամ ևս բաղկացած է մի քանի խմբից:
Մոսկվայում շարունակվում է «Աէրոֆլոտ»-ի շախմատային հեղինակավոր բաց մրցաշարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել: Իսկ Տիգրան Պետրոսյանը կիսել է միավորը մրցակցի հետ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել B խմբում հանդես եկող Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը և Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը: Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մանուել Պետրոսյանը` պարտվել:
A խմբում Գաբուզյանը և Տիգրան Պետրոսյանն ունեն 1,5-ական միավոր, իսկ B խմբում Դանիելյանը, Քոթանջյանը և Բաղդասարյանը 2,5-ական միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով: