Հայկական ընկերությունները Թբիլիսիում կմասնակցեն ճարտարագիտական ծառայությունների, շինարարության, շինարարական սարքավորումների և շինանյութերի արտադրության ոլորտի 19-րդ «Caucasus Build 2014» մասնագիտացված ցուցահանդեսին:
Հայկական ընկերությունները Թբիլիսիում կցուցադրեն շինարարության ոլորտի արտադրական կարողությունները
Հայկական ընկերությունները Թբիլիսիում կմասնակցեն ճարտարագիտական ծառայությունների, շինարարության, շինարարական սարքավորումների և շինանյութերի արտադրության ոլորտի 19-րդ «Caucasus Build 2014» մասնագիտացված ցուցահանդեսին: Այն կկայանա մայիսի 21-24-ը:
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններ և պետական գերատեսչություններ։
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին Զարգացման հայկական գործակալությունից, ցուցահանդեսին կմասնակցեն հայաստանյան 4 ընկերություններ` «Ռոս Պլաստ» ՍՊԸ, «Մաքրուհի ՍՊԸ, «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ, «Մանանա Գրեյն» ՍՊ ըներությունը: Հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն համապատասխանաբար իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:
“Caucasus Build” ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի ընկերություններին համաշխարհային շուկայուն իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար: Նախորդ “Caucasus Build” ցուցահանդեսն ունեցել է 150 մասնակից ընկերություն և 3500 այցելու: