Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիան ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանին և Արցախին հիմա նաև ԵՄ նախագահության մակարդակով. Կայծ Մինասյան

Ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան ինքնաբերաբար ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանի և Արցախի հարցերին ոչ միայն իբրև Հայաստանի բարեկամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ այժմ նաև որպես Եվրամիության նախագահող:

Ֆրանսիան ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանին և Արցախին հիմա նաև ԵՄ նախագահության մակարդակով. Կայծ Մինասյան

Ֆրանսիան ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանին և Արցախին հիմա նաև ԵՄ նախագահության մակարդակով. Կայծ Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դիվանագիտությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում պետք է շատ աշխույժ լինի արդյունքի հասնելու համար:
«Ֆրանսիան վաղուց կարևորություն է տալիս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հարցին, քանի որ թե՛ բարեկամական երկիր է Հայաստանի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Ուրեմն, Ֆրանսիան ինքնաբերաբար պետք է ավելի մեծ կարևորություն տա Հայաստանին և Արցախին՝ հիմա նաև Եվրամիության նախագահության մակարդակով: Դա նշանակում է,որ Ֆրանսիան ավելի շատ ուժ պիտի ունենա առաջիկա վեց ամսվա ընթացքում և պիտի օգտագործի նախագահական ընտրությունների առթիվ, որպեսզի ավելի մեծ արձագանք ստանան Հայաստանը և Արցախը: Բայց դա չի նշանակում, թե պետք է հանգիստ նստել և ոչինչ չանել: Ճիշտ հակառակը՝ Հայաստանի դիվանագիտությունը, Հայաստանի կառավարությունը և հայկական «փափուկ ուժը» պետք է ավելի աշխույժ լինի այդ ժամանակաշրջանում, որպեսզի ստանա՝ ինչ հնարավոր է և ինչու չէ՝ մի քիչ ավելին», - «Արմենպրես»-ին հաղորդեց Կայծ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ թե՛ Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում և թե՛ ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունները բացառիկ առիթ են հայերի և Հայաստանի համար փորձելու հայկական հարցերին քաջատեղյակ Էմանուել Մակրոնի հետ միասին առաջ գնալ տարածաշրջանի խաղաղության ու կայունության, զարգացման, հայ գերիների վերադարձի և մի շարք այլ հարցերում:
Մինասյանի խոսքով՝ դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Արցախ ավելի է մեծացրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարևորությունը Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավի համատեքստում, բայց թե ինչ կասի կամ ինչ կանի նախագահ Մակրոնը տվյալ հարցի վերաբերյալ և ինչ կասեն մյուս թեկնածուները՝ հայտնի չէ: Հետևաբար, կանխատեսումներ անելն առայժմ դժվար է:
2022 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Այդ կարգավիճակը ԵՄ անդամ երկրները ստանում են 13 տարվա մեջ մեկ անգամ: Էմանուել Մակրոնը, որպես Ֆրանսիայի ղեկավար դառնալով նաև եվրոպական 27 անդամ պետությունների միության փաստացի առաջնորդը, հավակնոտ օրակարգ է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ ժամանակահատվածը առաջընթացի ժամանակ է լինելու Եվրոպայի համար:
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը հունվարի 3-ին հայտարարել էր, որ ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման:
Հանրապետականների կողմից ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված Վալերի Պեկրեսը, որը նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավարն է, դեկտեմբերին այցով եկել էր Երևան, այնուհետև մեկնել էր նաև Արցախի Հանրապետություն՝ Ստեփանակերտում հանդիպելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Երևանում Պեկրեսը լրագրողներին ասել էր, որ Ֆրանսիան կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում, այդ թվում՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահ Ֆրանսիան կարևոր դեր ունի համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search