Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը հունվարի 20-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:
Անշուշտ, հայ-բրիտանական առնչությունները, այդ թվում՝ միջպետական, շատ ավելի խոր արմատներ ունեն և չեն սահմանափակվում նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմությամբ: Կարելի է հիշել թեկուզ 1918-20 թթ. առաջին հանրապետության ժամանակաշրջանը, երբ Հայաստանը անգլո-ֆրանսիական դաշինքի գլխավորությամբ Առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի (Համաձայնության) միության դաշնակիցն էր և հաղթող պետությունների թվում էր, իսկ Բրիտանիան գերիշխող դիրքեր էր ստացել ողջ տարածաշրջանում:
Հայաստանը և Մեծ Բրիտանիան վերականգնեցին միջպետական բարեկամական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականին, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 31-ին:
1992 թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Նույն թվականի հոկտեմբերին Լոնդոնում բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը: Ի դեպ, սա Եվրոպայում Հայաստանի առաջին դեսպանատունն է:
Իսկ Միացյալ Թագավորությունում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը եղել է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը: Նա Լոնդոնում դեսպան է նշանակվել 1992-ին և հետագայում վերանշանակվել է նույն պաշտոնում երկու անգամ՝ 1998-2000 թթ. և 2013-2018 թթ.:
Իսկ բրիտանական դեսպանատունը Հայաստանում գործում է 1995 թվականից: Երևանում Միացյալ Թագավորության առաջին արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Դեյվիդ Միլլերը (1995-1997): Նրան հետագայում հաջորդել են դեսպաններ Ջոն Միթչիները (1997-1999) Թիմոթի Մարշալ Ջոնսը (1999-2002), Թորիլդա Մ. Վ. Էբոթ-Վոթը (2003-2005), Էնթոնի Կանտորը (2006-2008), Չարլզ Լոնսդեյլը (2008-2012), Ջոնաթան Էյվսը, Քեթրին Լիչը (2012-2014), (2014-2015) և Ջուդիթ Ֆարնուորթը (2015-2019):
2020 թ. դեկտեմբերի 15-ից Միացյալ Թագավորության միապետ Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի դեսպանը Հայաստանում Ջոն Պատրիկ Գալագերն է:
Իսկ 2021 հուլիսի 16-ից Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Վարուժան Ներսեսյանը։
30 տարվա ընթացքում Հայաստանից շուրջ երկու տասնյակ բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն են այցելել 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարարները, Ազգային ժողովի նախագահները: Բրիտանական կողմից այցերը եղել են հիմնականում նախարարների մակարդակով: 2021 թ. փետրվարին Հայաստան է ժամանել ՄԹ խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:
Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերը` հանրահայտ «Երկաթե լեդին», Հայաստան է այցելել 1990 թվականի հունիսին, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր։
Երկու երկրների միջև ստորագրվել է 6 համաձայնագիր ներդրումների խրախուսման և պաշտպանության, կրթության, գիտության և մշակույթի, օդային հաղորդակցության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ և մի քանի հուշագիր՝ այդ թվում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առանց սահմանափակումների ճամփորդության մասին:
Այսպիսով, հայ-բրիտանական փոխգործակցության ոչ միակ, բայց կարևոր ոլորտներից են կրթությունը և գիտությունը: Այս բնագավառում Բրիտանիան մի շարք ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ «Չիվնինգ» կրթաթոշակի հաջողված ծրագիրը, որի շնորհիվ տասնյակ հայ երիտասարդներ բարձրակարգ կրթություն են ստացել և շարունակում են ստանալ Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերում:
Հայաստանը և Մեծ Բրիտանիան համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում: Ամեն տարի ՀՀ և ՄԹ պաշտպանության նախարարություններն անցկացնում են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ, հաստատվում են պաշտպանական գերատեսչությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության մեկամյա պլանները:
Երկկողմ առևտրաշրջանառության ծավալները փոքր են: Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվական բազայի՝ 2020 թ. տվյալներով հայ-բրիտանական երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 64.5 մլն ԱՄՆ դոլար:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search