Artsakhpress

Քաղաքական

Լոզունգս, որ ԱՄՆ-ում ծնված մեր երեխաները չմոռանան մեր լեզուն ու մշակույթը

ԱՄՆ-ում բնակվող երրորդ-չորրորդ սերնդի հայերի համար ամենահեշտ բանը ձուլվելն է, ուստի հարկ է պայքարել, որ այստեղ ծնված հայ երեխաները չմոռանան իրենց պատմությունը, լեզուն, 5000 տարվա մշակույթը:

Լոզունգս, որ ԱՄՆ-ում ծնված մեր երեխաները չմոռանան մեր լեզուն ու մշակույթը

Լոզունգս, որ ԱՄՆ-ում ծնված մեր երեխաները չմոռանան մեր լեզուն ու մշակույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի հետ զրույցում ասաց  երեք երեխաների հայր, Գլենդեյլում  ապրիլի 7-ին կայանալիք  Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունների հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանը:

«Գլենդեյլի հայազգի բնակչության 56 տոկոսը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, և  ես էլ նրանցից մեկն  եմ, բայց մեր երեխաները ծնվել են ԱՄՆ-ում և պետք է գիտակցեն իրենց հայրենիքը որն է, որտեղ է, իրենց պապիկներն ու տատիկներն ովքեր են: Մեր ձուլվելը շատ հեշտ է: Եվ իմ լոզունգն է, որ երեխաները, որ ծնվում են ԱՄՆ-ում ու ամերիկահայեր են, պետք չունեն, որ մեկը թողնեն ու մյուսը դառնան»,- ասաց Վարդան Կարապետյանը, ում թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Հիշեցնենք, որ Գլենդելյը համարվում է ԱՄՆ-ում ամենամեծ համայնք ունեցող քաղաքներից մեկը և Գլենդեյլի բնակչության հիսուն տոկոսը հայեր են:
Ի պատասխան հարցի, թե իր նախընտրական ծրագրում ունի, այսպես կոչված, էթնիկ տարր՝ հատուկ քաղաքի հայազգի բնակչության համար, Վարդան Կարապետյանն ասաց, որ իր   հարաբերությունները համայնքի հետ այնպիսին է, որ  աշխատում է քվե ստանալ  հայ և ոչ հայ բնակիչներից՝ լինելով այն կարծիքին, որ «նա, ով ընտրվում է, պետք է ներկայացնի բոլոր բնակիչներին, ոչ միայն հայերին»:  Սակայն, իհարկե, հայազգի թեկնածուն չի կարող շրջանցել նման էթնիկ տարր ունեցող ծրագրերը:

«Եվ գալիս ենք  քաղաքում մեր  իրավունքները պաշտպանելու, որպեսզի հավասար լինենք  բոլորի հետ, ավելորդ մի բան չենք ուզում»,- ասաց հայազգի թեկնածուն՝ նշելով այն  ծրագրերը, որ տասը տարի  շարունակ քաղաքապետարանին կից տարբեր հանձնախմբերում աշխատելով՝ նախանշել է: Այն է՝ հայալեզու կրթական ու մարզամշակութային հաստատությունների ավելացում:

«Սրանք քաղաքապետարանի ծրագրեր չեն, այլ շահույթով չաշխատող  հանձնախմբերի աշխատանք, որոնց  պետք է օգնի քաղաքապետարանը, որպեսզի դրանք  ավելանան, որպեսզի մեր  երեխաների համար կարողանանք հայոց լեզվի ուսուցման համար պայմաններ ստեղծել»,- նկատեց Վարդան Կարապետյանը:Նշենք, որ  «Մարիամյան» և այլ կրթական հաստատությունների միջոցով Գլենդեյլում   յուրաքանչյուր տարի ավելի քան  700 աշակերտ  դպրոցներում  հայերեն է սովորում:


Թեկնածուն չխոսեց իր մշակութային ծրագրերի մասին, սակայն նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աջակցում է  հայ մշակութային գործիչների մասնակցությամբ տարբեր մշակութային ծրագրերի ու անգամ՝ ֆիլմի իրականացմանը:


Գլենդեյլի բյուջե,  մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք ևս  Լոս Անջելեսի երրորդ խոշոր քաղաքի՝ Գլենդեյլի ապրիլի 7-ին կայանալիք  քաղաքային խորհրդի ընտրությունների թեկնածու Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի   կետերն են:

Ասաց, որ զբաղվելու է   մեծահասակների հարցով, որպեսզի նրանց  մատչելի գներով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն տրվի ու ավելացրեց. «Եվ ամենակարևորը՝ մեր երեխաների ապագան է,  որ կարողանան ապրել և իրենց ապագան կառուցել Գլենդեյլում»:

Վարդան Կարապետյանը ակտիվորեն ներգրավված է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին. մեկ տարի առաջ սկսված աշխատանքների արդյունքում արդեն իսկ ապահովվել է հողատարածք՝  Գլենդեյլում  թանգարան  կառուցելու համար:

Իսկ մի քանի օր առաջ էլ Վարդան Կարապետյանի օժանդակությամբ կազմակերպվել է դրամահավաք «Լիթլ Արմենիայից» դեպի Թուրքիայի դեսպանատուն գնալիք ամենամյա  բողոքի ցույցին կազմակերպչական խնդիրները հոգալու նպատակով:

Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ 50 նահանգներից 43-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումն արդեն իսկ վկայում է, որ ԱՄՆ-ը մոտեցել է իր կողմից այն ամբողջությամբ ընդունելու եզրագծին, թեկնածուն ասաց. «Այո՛, բայց կարևոր է, որ կառավարությունն ու պրեզիդենտն ընդունեն, այդ խոսքն ասեն: Դեռ չեն արել, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search