Artsakhpress

Հասարակական

Ժամանակաշրջանը Արցախի մշակութային կյանքի համար լի է փորձություններով. փոխնախարար

2020-2021 թվականները շատ ծանր ու փորձություններով լի տարիներ էին Արցախի մշակութային կյանքի համար, որոնք պայմանավորված են առաջին հերթին 44-օրյա պատերազմի թողած հետքերով և երկրում տարածված համավարակով:

Ժամանակաշրջանը Արցախի մշակութային կյանքի համար լի է փորձություններով. փոխնախարար

Ժամանակաշրջանը Արցախի մշակութային կյանքի համար լի է փորձություններով. փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի` մշակույթի հարցերով տեղակալ Գայանե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ զգալիորեն տուժել են մշակութային ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Հադրութի, Շուշիի, և մնացած այլ օկուպացված տարածքների մշակութային օջախները:

«Նշված ժամանակաշրջանում վարչությունն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն է տվել ազգային մշակույթի պահպանմանը, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության ուժեղացմանը, գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, հասարակության սոցիալական ու տարիքային բոլոր խմբերի գեղագիտական պահանջմունքների զարգացմանը, մշակույթի բնագավառի մանկավարժական կադրերի վերապատրաստմանն ու վերաորակավորմանը, տաղանդավոր երեխաների կրթության, ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովմանը:

ՌԴ խաղաղապահների հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում` հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հոգեբանական խնդիրների հաղթահարման, հովանավորների աջակցությամբ նյութատեխնիկական բազզայի վերականգնման ուղղությամբ»,-նշել է Գ. Գրիգորյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ 2021 թվականի ընթացքում կառույցի «Մշակութային կրթության և մանկապատանեկան նախագծերի միջոցառումներ» ծրագրի շրջանակներում իրականացվել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը, որին մասնակցել են ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի շնորհալի աշակերտներ, ուսանողներ:

«Թատերահամերգային կազմակերպությունների և անհատ կատարողների հյուրախաղերի կազմակերպում ՀՀ-ում և արտերկրում» ծրագրի շրջանակներում ապահովվել է ԱՀ արվեստի դպրոցների տասներկու սաների մասնակցությունը Երևան քաղաքում կայացած ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 6-րդ մրցույթին, որոնցից վեցը զբաղեցրել են մրցանակային տեղեր: «Աջակցություն ԱՀ շրջաններում ստեղծագործական նախագծերի միջոցառումների և փառատոնների կազմակերպմանը» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել Հադրութի արվեստի դպրոցին՝ նպատակային նյութերի ձեռքբերման համար: Մայիսի 8-ին կազմակերպվել է քայլերթ` Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարից դեպի Եղբայրական հուշահամալիր, մայիսի 9-ին՝ ցուցահանդես-տոնավաճառ, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր:

«Թանգարանային գործի զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մշակույթի ոլորտի հիմնական խնդիրը վերաբերում է օկուպացված տարածքներում մնացած հուշարձաններին և կայանում է նրանում, որ ամեն օր թուրք-ադրբեջանական իշխանությունների կողմից օկուպացված տարածքներում իրականացվում են վանդալիզմի ակտեր մեր մշակութային ժառանգության նկատմամբ: Դա նշանակում է, որ նրանք անտեսում են բոլորին, միջազգային հանրության կարծիքը: Իհարկե, մենք դիմել ենք միջազգային տարբեր ատյանների՝ սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ից, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի քայլերին, սակայն առայսօր մենք շոշափելի ոչ մի արդյունք չունենք»,-ընդգծել է Գ. Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը ասել է, որ վերջերս ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով պատրաստել են «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» զեկույցը, որի հիման վրա հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով համապատասխան գրքույկներ են հրատարակելու, որպեսզի ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող վանդալիզմի օրինակները տարածվեն ամենուր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search