Այսօր` ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում հարգանքի տուրք է մատուցվել 1992 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
Նոր Մարաղա գյուղում հարգել են Մարաղայի անմեղ զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ»-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ մասնակցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը, աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Արցախյան շարժման կազմակերպիչներից Ժորա Առաքելյանը, ուսուցիչներ և աշակերտներ:
Միջոցառմանը ընթացքում հնչել են ելույթներ, որից հետո դպրոցականները հանդես են եկել արտասանություններով։ Փոքրիկ մարաղեցիները դուրս էին եկել ցեղասպանությունը դատապարտող պաստառներով: