Artsakhpress

Հասարակական

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստը կանցկացվի Հայաստանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում. այն տեղի կունենա 2022թ. հունիսի 1-3-ը:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստը կանցկացվի Հայաստանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստը կանցկացվի Հայաստանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ նիստի այս տարվա թեման լինելու է գյուղական տուրիզմը, որը ընտրել են ՄԱԿ-ի հետ համատեղ:

«Բացի ՄԱԿ ԶՀԿ-ի ներքին հարցերը քննարկելուց, քննարկվելու են նաև կայուն զբոսաշրջության զարգացման դերի մեծացմանն ուղղված քայլերը: ՄԱԿ-ի կողմից նիստն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում: Այն փաստը, որ այս տարի առաջին անգամ այն անցկացվում է Երևանում, մեծ առաջընթաց է և շատ կարևոր հնարավորություն՝ Հայաստանը ներկայացնելու ամբողջ աշխարհին»,- ասաց կոմիտեի նախագահը:
Սիսիան Պօղոսեանը նշեց, որ նիստին մասնակցելու են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը, կազմակերպության տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներ, նախարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։ Հայաստանյան գյուղական տուրիզմի ներկայացուցիչներն էլ մեծ հնարավորություն կունենան շփվելու ներկայացուցիչների հետ: Նրանք փորձով փոխանակվելու, նոր համագործակցություններ ձեռք բերելու հնարավորություններ կունենան:
Նիստի շրջանակներում նախատեսվում են ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի հետ։
ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալեսանդրա Պրիանտեն նշեց, որ այս համաժողովի հիմնական թիրախում է կայուն զբոսաշրջությունը, այդ պատճառով է գյուղական տուրիզմը կարևորվում, և Հայաստանը հենց այն երկիրն է, որը ունի բոլոր նախադրյալները գյուղական տուրիզմը զարգացնելու համար: «Հայաստանը, ես կասեի, «թաքնված գանձ» է, և ունի այն ամենը, ինչ հետաքրքրում է եվրոպացիներին: Միակ խնդիրը, որ ունի Հայաստանը, ավելի ճանաչելի դառնալն է: Օրինակ, Իտալիան այդ խնդիրը չունի, քանի որ զբոսաշրջային խոշոր երկրներից մեկն է, իսկ Հայաստանն այդ խնդիրն ունի: Հայաստանը տարածաշրջանում հետաքրքիր դիրք է զբաղեցնում և իր գեղեցկությամբ պարտավոր է ավելի լավ ներկայանալ»,-ասաց նա:
ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը շեշտեց, որ այս համաժողովը Հայաստանի համար ավելի ճանաչելի դառնալու և նոր ծրագրեր իրականացնելու շատ լավ հնարավորություն է:
Ալեսանդրա Պրիանտեն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով շատ լուրջ նվազել են զբոսաշրջության թվերը, որի արդյունքում հետաքրքիր տենդենց է ձևավորվել և մարդիկ համավարակի շրջանում սկսել են ավելի շատ ճանաչել իրենց երկրները: «Երկրորդ մեծ խնդիրը, որ առաջացավ համավարակի շրջանում, անվտանգության խնդիրն էր, մարդիկ վախ էին զգում, քանի որ առաջ տուրիզմը այն էր, որ մարդիկ պետք է իրար հետ շփվեին, հիմա բոլորին ասում են կրեք դիմակներ և պահպանեք հեռավորություն: Այժմ մենք այս ուղղությամբ շատ մեծ գործ ունենք անելու, որպեսզի նորից մարդկանց մեջ վստահություն ներշնչենք»,- եզրափակեց նա:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search