Artsakhpress

Հասարակական

ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում:

ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
«Մրցույթին մասնակցել է16 երկրի116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան)։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։
Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալի: Նախորդ՝ 55-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձևաչափով, Լեոնիդ Ասատրյանը և Հայկ Աղեկյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:
Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 37 մեդալների (1 ոսկե, 6 արծաթե և 30 բրոնզե):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search