Artsakhpress

Քաղաքական

Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները

Մայիսի 18-ին ԱՄՆ-ում սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները

Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Չավուշօղլուի պաշտոնական այցն ԱՄՆ՝ «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» շրջանակում նախարարների մակարդակով առաջին հանդիպումն իրականացնելու համար է։ Քննարկվելու են Ուկրաինայում իրավիճակը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը, ԱՄՆ-ից Թուրքիայի F-16 կործանիչների նոր խմբաքանակ գնելու, հին ինքնաթիռներն արդիականացնելու և այլ հարցեր։
Նախատեսվում է նաև, որ քննարկվելու են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search