Artsakhpress

Ռազմական

Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք

Մայիսի 15-ին Սիրիայում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իմրան Ռիզայի հետ։ 

Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք

Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպման ընթացքում Արկադի Տոնոյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած աշխատանքի և իրավիճակի վերլուծության համար, ինչպես նաև Սիրիայում հումանիտար գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին, որոնց կատարած աշխատանքի արդյունքում  հնարավորություն է ընձեռվել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին իրականացնելու իր գործունեությունը Սիրիայում հումանիտար ականազերծման բնագավառում։ 

 

ՄԱԿ-ի ականազերծման ծառայության զինամթերքի հայտնաբերման և տեղանքի գնահատման խումբն օգտագործել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ֆինանսավորումը՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներում Դամասկոս նահանգի արվարձաներում՝ Դարայայի շրջաններում հումանիտար հակաականային գործողություններին աջակցելու համար:

ՄԱԿ-ի ականազերծման ծառայության խմբերը մարտական գործողությունների տարածքում տեղորոշել են վտանգավոր տեղանքներ, որտեղ այժմ Հայաստանի հումանիտար ականազերծման կենտրոնն իրականացնում է մաքրման աշխատանքներ՝ հետագայում տարածքները տեղացիների կողմից արդյունավետ օգտագործելու նպատակով:

Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2021 թ. դեկտեմբերից մինչև օրս մաքրել է շուրջ 551,600  քմ տարածք, որտեղ հայտնաբերվել էր 165 չպայթած զինամթերք, որից 107-ը ոչնչացվել են։

«Մաքրումը միակ միջոցն է պայթուցիկ զինամթերքի սպառնալիքը մշտապես նվազեցնելու համար։ Միառժամանակ, ոչ տեխնիկական հետազոտությունները և մաքրումը պետք է առաջնահերթություն ստանան, որպեսզի հեշտացնեն, պահպանեն և ընդլայնեն գործողությունների քանակը»,- նշել է Արկադի Տոնոյանը։

Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները բարձր են գնահատել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի իրականացրած աշխատանքները:  

 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Search