Artsakhpress

Հասարակական

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

2022 թվականի մայիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 հաղորդում, որից 49-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 47-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. ԱՀ ՆԳ ոստիկանությունն ամփոփում է շաբաթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նախորդ շաբաթվա համեմատ նվազել է մարմանական վնասվածք հասցնելու դեպքերը: Գրանցված 2 հաղորդումները բացահայտվել են: Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ 3 հաղորդում է ստացվել, Խարդախության՝ մասով 2, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր։
ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 10 դեպք և նախկինում կատարված 2 հանցագործություն։
Մայիսի 22-ին հաղորդում էր ստացվել «Կաչաղակաբերդ» ամրոցի արշավախմբին ուղեկցող 63-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: Ոստիկաններն ու փրկարարները Քոլատակ համայնքի բնակիչների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի արդյունքում մայիսի 23-ին ժամը 07:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ արշավական Ս.Մ․-ն հայտնաբերվել է Քոլատակ համայնքի վարչական տարածքում։ Նա ողջ և առողջ է։
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 10-ը նյութական վնասով, 6-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի։
Ճանապարհապարեկային ծառայոոթյան կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 89 դեպք, 30 վարորդ եղել է անսթափ վիճակում, 159-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ուժեղացաված ռեժիմով շարունակում են հանրապետության տարածքում իրականացնել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, միաժամանակ աշխատանքներ տանում հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ:
Մայիսի 17-ից խստացվել են ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search