Artsakhpress

Քաղաքական

Բրյուսելյան հանդիպումից հետո հնչել են քննարկումների հետ կապ չունեցող մեկնաբանություններ. Փաշինյանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Բրյուսելյան հանդիպումից հետո հնչել են քննարկումների հետ կապ չունեցող մեկնաբանություններ. Փաշինյանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Բրյուսելյան հանդիպումից հետո հնչել են քննարկումների հետ կապ չունեցող մեկնաբանություններ. Փաշինյանն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, սակայն դրանից հետո  ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:
Պետաքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search