Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։
«Մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութերը»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին
«Ռուսաստանը յուրօրինակ փորձագիտական պոտենցիալ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի լուծման ոլորտում։ Իհարկե, մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութերը։ Ուրախ կլինենք մեր փորձով կիսվել հայ և ադրբեջանցի ընկերների հետ՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- ասել է դիվանագետը։