Artsakhpress

Հասարակական

Քարինտակցիների համար բնակելի թաղամաս է կառուցվում

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում տեղահանված քարինտակցիների համար բնակելի թաղամաս է կառուցվում: Շինարարական աշխատանքներն ակտիվ են ընթանում:

Քարինտակցիների համար բնակելի թաղամաս է կառուցվում

Քարինտակցիների համար  բնակելի թաղամաս է կառուցվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 hունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Առուշան Խաչատրյանը:

«Աշխատանքները սկսվել են 2021 թվականի հոկտեմբեր ամսին: Կառուցվում է 145 առանձնատուն: Յուրաքանչյուրը զբաղեցնում է 1200ք/մ մակերես: Այս պահի դրությամբ 97 առանձնատան հիմքերն արդեն դրված են, 40-ի պատերը՝ շարված, 20-ի երկաթբետոնե ծածկը՝ լցված»,- ասել է Ա. Խաչատրյանը և մանրամասնել, որ շինաշխատանքներում ընդգրկված են 50-ից ավելի շինարարներ:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ընթացիկ տարում ավարտին հասցնել 60 առանձնատան շինաշխատանքները: Թաղամասը կունենա ասֆալտապատ ճանապարհներ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ:

Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search