«Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են այս տարիքային խմբի ուժեղագույն բռնցքամարտիկները:
Մեկնարկեց Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Մրցումային առաջին օրը 46 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ տոնեցին Սուրեն Ալիխանյանը,Նարեկ Շահբազյանը, Հարություն Քերոբյանը, Արմեն Երիցյանը, Կարեն Գրիգորյանը և Արմեն Գալստյանը: 48 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Էրիկ Հախվերդյանը, էրիկ Էվոյանը, Վրեժ Մարտիրոսյանը և Շավարշ Աբգարյանը: 52 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային ելույթը հաղթանակով ավարտեցին Արթուր Բազեյանը, Էդգար Համբարձումյանը և Մյասնիկ Գեղամյանը: 54 կգ քաշային կարգում ռինգից հաղթանակած հեռացան Բորիս Կարապետյանը , Սևակ Ղարիբյանը, Մուշեղ Սերոբյանը, Կարեն Մարտիրոսյանը և Տիգրան Սարիբեկյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
57 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Անդրանիկ Սեդրակյանը, Ներսես Ներսիսյանը, Արման Գրիգորյանը, Արգամ Սարգսյանը և Էդիկ Գրիգորյանը: 60 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Ստեփան Հովհաննիսյանը, Տոնի Գալստյանը, Ռաֆիկ Աքուլյանը, Անդրանիկ Աբաջյանը և Լենդրուշ Ենոքյանը:
Ապրիլի 15-ին կկայանան 1/8 եզրափակիչի մենամարտերը: