Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայում ապրիլի 15-ին մարտավարական վարժանքներ են սկսվել չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից թեթեւ կործանիչների ներգրավմամբ:
Հայաստանում սկսվել են ռուսական օդուժի մարտավարական վարժանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներում, որոնք կշարունակվեն մինչեւ ապրիլի 18-ը, գործի են դրված ավելի քան 30 միավոր ավիացիոն եւ անվավոր հատուկ տեխնիկա, շուրջ 150 զինծառայողներ: Վարժանքները ղեկավարում Է ավիամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը:
Վարժանքների ընթացքում ՄիԳ-29 ինքնաթիռներից մեկը նմանակելու Է հակառակորդի օդուժը, որի նկատմամբ օդաչուները կփորձարկեն որոնումը, կալանումը, օդային մարտը եւ կհարկադրեն նրան վայրԷջք կատարելու օդանավակայանում: Ռուսական ռազմակայանի օդաչուները նաեւ կփորձարկեն օդուժի հարվածների նմանակման եւ երկկողմ գումարտակային տակտիկական այն վարժանքների ընթացքում մոտոհրաձգային ստորաբաժանումների պաշտպանության գործողությունները, որոնք ընթանում են «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: